Լրահոս
Օրվա լրահոսը

Գերբեռնված տրանսպորտային միջոցներ, խախտումներ գազալցակայաններում. ինչ են փաստում տեսչական մարմինների մշտադիտարկումները

Սեպտեմբեր 09,2020 17:46

ՔՏՀԱՏՄ-ն Երևանում, Շիրակի և Լոռու մարզերում կատարած խիստ վերահսկողական աշխատանքների ընթացքում հայտնաբերել է գերբեռնված տրանսպորտային միջոցներ

Այսօր՝ սեպտեմբերի 9-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները ՀՀ Ճանապարհային ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ խստացված ռեժիմով  լայնամասշտաբ մշտադիտարկումներ և վերահսկողական գործառույթներ են իրականացրել ՀՀ Շիրակի, Լոռու մարզերում, ինչպես նաև Երևանի Արաբկիր, Աջափնյակ վարչական շրջաններում և Կենտրոն վարչական շրջան մուտք գործող և  դուրս եկող հանրային տրանսպորտի գործունեության նկատմամբ։

Մասնավորապես՝ Գյումրի քաղաքի Հայուհու հրապարակում, Շիրակացի փողոցում, Վանաձոր քաղաքի Բազում թաղամասում և Քիմիական գործարանի հարակից տարածքների վերջնականգառներում, Երևանի Բաղրամյան պողոտայում, Կիևյան և Հալաբյան փողոցներում ՃՈ կողմից տեղակայված հենակետերում և շրջիկ կարգախմբերի հետ համատեղ իրականացված վերահսկողական գործառույթների ընթացքում կանոնավոր երթուղիները սպասարկող տրանսպորտային միջոցներում հայտնաբերվել են  մեկ տասնյակից ավել գերբեռնված ուղևորափոխադրման դեպքեր։ Նշված խախտումների հիմքով կազմվել են համապատասխան վարչական արձանագրություններ։

Իրականացված դիտարկման և վերահսկողության ընթացքում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրման համակարգում խախտումներ չեն հայտնաբերվել։

Վերահսկողությանը զուգահեռ իրականացվել են նաև կանխարգելիչ բացատրական և իրազեկման աշխատանքներ։

Հավելենք, որ Տեսչական մարմնի կողմից վերահսկողական գործառույթները հանրապետության ամբողջ տարածքում շարունակվելու է ողջ օրվա ընթացքում:

ՇՎՏՄն  կասեցումներ է իրականացրել Գյումրիում

Այսօր՝ սեպտեմբերի 9-ին, ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը պարետատան որոշմամբ  կասեցման գործընթաց է իրականացրել Գյումրի քաղաքում: 24 ժամով կասեցվել են գազալցակայանների և շինանյութի ու հագուստի մանրածախ առևտրի կետերի գործունեությունը: Նշված տնտեսավարողների մոտ ավելի վաղ տեղի ունեցած մշտադիտարկման արդյունքում տեսչական մարմինը արձանագրել էր թերություններ՝ կապված ջերմաչափման գրանցամատյանների և փակ աղբամանների հետ: Որոշ տնտեսավարողների գործունեության վայրերում աշխատակիցները սպասարկել են առանց դիմակների:

Հիշեցնենք, որ ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը պարետի՝  օգոստոսի 18-ի N 253 որոշման համաձայն՝ շարունակում է մշտադիտարկում իրականացնել առևտրի կենտրոններում, տոնավաճառներում, շինարարական խանութներում, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում՝ հակահամաճարակային նորմերի պահպանման առնչությամբ:

Խստացված վերահսկողություն կանաչ գոտիներում ԲԸՏՄ

Արտակարգ դրության իրավական ռեժիմով պայմանավորված ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ոստիկանների ուղեկցությամբ սեպտեմբերի 9-ին շարունակել են լայնածավալ խստացված ստուգայցերը մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում։

Վաղ առավոտից Երևան քաղաքի հուշարձանների տարածքներում, կանաչ գոտիներում իրականացված դիտարկումների արդյունքները հավաստել են, որ օրեցօր նվազող խախտումներին զուգահեռ դեռևս գրանցվում են դիմակը սխալ կրելու կամ չկրելու դեպքեր։

Հակահամաճարակային անվտանգության կանոնների խախտման դեպքերը բացառելու նպատակով՝ ԲԸՏՄ տեսուչները կատարել են իրազեկման և բացատրական աշխատանքներ, տրամադրել բժշկական դիմակներ։

ՀՀ կառավարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930