Լրահոս
Օրվա լրահոսը

Կորոնավիրուս տնտեսագիտականում` ողջ կուրսին տուն են ուղարկել

Սեպտեմբեր 09,2020 15:14

Aravot.am-ի տեղեկություններով, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Հաշվապահական հաշվառման ֆակուլտետում 40-50 հոգով են լսարաններում դասեր անցկացնում, քանի որ բուհում շինարարություն է ընթանում, եւ սեպտեմբերի 8-ին բուհի Հաշվապահական հաշվառման ֆակուլտետում ուսանողներ են ջերմել, ու ողջ կուրսին տուն են ուղարկել: Ըստ մեր աղբյուրի, ջերմություն է ունեցել նաեւ դասախոսներից Թեհմինե Ստեփանյանը, որին չեն թույլատրել լուծարք ընդունել:

Aravot.am-ը թեմայի վերաբերյալ մեկնաբանություն խնդրեց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանից: ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հետեւյալը նշեցին. «Սեպտեմբերի 2-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Հաշվապահական հաշվառման առաջին կուրսում մեկ ուսանող ջերմել է, նրան տուն ենք ուղարկել: Տվյալ ուսանողի մոտ հաստատվել է կորոնավիրուս, բայց պետք է նշել, որ ամսի 2-ից հետո նա բուհ չի եկել:

Երեկ՝ սեպտեմբերի 8-ին, տվյալ կուրսում ջերմել է 1 ուսանող, եւ ամբողջ կուրսը տուն է ուղարկվել, նրանց դասապրոցեսի կազմակերպումն ամբողջությամբ իրականացվում է հեռավար: Այս դեպքի մասին ՀՊՏՀ-ն պատշաճ ծանուցել է Հանուն հիվանդությունների կանխարգելման հայկական ասոցիացիային: Հավելենք, որ ՀՊՏՀ որեւէ դասախոսի մոտ կորոնավիրուսով վարակման դեպք չի հաստատվել»:

Aravot.am-ի հետ զրույցում ՀՊՏՀ ֆինանսական հաշվառման ամբիոնի ասիստենտ Թեհմինե Ստեփանյանը, որը ջերմել էր, նշեց, որ սեպտեմբերի 8-ին երկու անգամ է համալսարան եկել: Ընդ որում` առավոտյան ջերմություն չի ունեցել, ու այդ ժամանակ պետք է ուղղակի հսկեր ուսանողներին, բայց տեղեկացել է, որ այդ հոսքերի ուսանողներին տուն են ուղարկել: Երկրորդ անգամ ժամը 16-ին է եկել, որովհետեւ լուծարք ուներ: 15:45 անցակետում ջերմաչափում են իրականացրել, տեսել են` ջերմություն ունի, չափել են բուժկետում` այնտեղ նույնպես ուներ: Տիկին Ստեփանյանն ասում է, որ չեն թույլատրել մտնել քննության. «Հետո վերադարձել եմ տուն, 10 անգամ չափել եմ, եւ այժմ ջերմություն չունեմ»: Նա հավելեց, որ ինքը գործ է ունեցել ոչ թե Հաշվապահական հաշվառման ֆակուլտետում, այլ կառավարման, այն էլ չի հանդիպել լուծարք ունեցող ուսանողի հետ: Հայտնեց, որ թեստ չի հանձնել, բայց եթե որեւէ նշան նկատի, անպայման կհանձնի, որովհետև պատասխանատու մարդ է:

Ինչ վերաբերվում է ՀՊՏՀ-ում իրականացվող շինարարությանը, համալսարանից հայտնեցին, որ ՀՊՏՀ-ում շինարարություն չի ընթանում, իսկ լսարաններում դասապրոցեսը կազմակերպվում է պարետատան սահմանած պահանջներին համապատասխան:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930