Լրահոս
Օրվա լրահոսը

Forbes-ը հրապարակել է ամենահարուստ ամերիկացիների ցուցակը․ Թրամփը շարունակում է զիջել դիրքերը

Սեպտեմբեր 09,2020 15:54

Ամերիկյան Forbes պարբերականը հրապարակել է ամենահարուստ 400 ամերիկացիների վարկանիշային ցուցակը, որը 3-րդ տարին անընդմեջ գլխավորում է «Ամազոն» ընկերության ղեկավար Ջեֆ Բեզոսը։

Ամենահարուստ 400 ամերիկացիների ընդհանուր կարողությունը պարբերականը գնահատել է 3,2 տրլն դոլար, ինչը 240 մլրդ դոլարով ավելի է, քան անցյալ տարի։

Այսպիսով՝ վարկանիշի առաջին հորիզոնականը զբաղեցնում է Ջեֆ Բեզոսը՝ 179 մլրդ դոլար կարողությամբ։ Նրան հաջորդում է Microsoft ընկերության համահիմնադիր Բիլ Գեյթսը։ Ամերիկայի երկրորդ ամենահարուստ մարդու ունեցվածքը գնահատվում է 111 մլրդ դոլար։ Լավագույն եռյակը եզրափակում է Facebook սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը՝ 85 մլրդ դոլար կարողությամբ։ Ամենահարուստ մարդկանց առաջին տասնյակում է հայտնվել նաև Tesla և SpaceX ընկերությունների տնօրեն Իլոն Մասկը՝ 68 մլրդ դոլարով զբաղեցնելով 7-րդ հորիզոնականը։

Ցուցակում հայտնվել է 18 նորեկ, որոնց թվում՝ Zoom-ի գլխավոր էրիկ Յուանը՝ 11 մլն դոլարով։ Eric Yuan and Family-ի ղեկավարը զբաղեցրել է վարկանիշի 43-րդ հորիզոնականը։

Հատկանշական է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կարողությունը շարունակում է նվազել։ Այս տարի նա կորցրել է 600 մլն դոլար և 2․5 մլրդ դոլար կարողությամբ հայտնվել 339-րդ հորիզոնականում։

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930