Օրվա լրահոսը
Արմեն Սարգսյանը ընդունել է Սպարտակ Սեյրանյանին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության անունից ընդունել է խմբակցության անդամ Սպարտակ Սեյրանյանին: Քննարկվել են երկրում ստեղծված քաղաքական իրավիճակին վերաբերող հարցեր: Նախագահ Սարգսյանը եւս մեկ անգամ ընդգծել է վիճահարույց բոլոր հարցերը երկխոսության միջոցով եւ Սահմանադրության ու օրենքների շրջանակում լուծելու անհրաժեշտությունը: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Ես մարզից չեմ հեռանալու եւ շարունակելու եմ իմ հասարարական-քաղաքական աշխատանքը. Իշխան Սաղաթելյան
Գեղարքունիքի մարզպետարանի նիստերի դահլիճում հրավիրված հանդիպման ընթացքում ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմին, մարզի ուժային կառույցների եւ համայնքների ղեկավարներին ներկայացրեց Գեղարքունիքի նորանշանակ մարզպետ Գնել Սանոսյանին: Բացելով հանդիպումը, Սուրեն Պապիկյանը տեղեկացրեց, որ ՀՀ կառավարության որոշմամբ Գեղարքունիքի մարզպետ է նշանակվել Գնել Սանոսյանը, ով մինչ այդ աշխատում էր ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալի պաշտոնում:
Արմեն Ղուլարյանը ՀՀԿ-ից դուրս գալու դիմում է գրել. մինչ ՀՀԿ-ն ՀՀՇ-ին անդամագրվելու դիմում էր գրել, դրանից առաջ էլ՝ կոմունիստ էր
Ամենաերկարակյաց մարզպետը կմնա անկուսակցական
Ֆրանսիան աջակցում է Հայաստանի թվայնացման գործընթացին
Սույն թվականի հոկտեմբերի 10-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան և Ֆրանսիայի Թուլուզի դաշնային, Պոլ Սաբատիեի անվան Թուլուզ III համալսարաններն ու Թուլուզի ազգային պոլիտեխնիկական ինստիտուտը համաձայնության արձանագրություն ստորագրեցին ֆրանսիական ԲՈՒՀ-երի կողմից ՀՀ ԳԱԱ-ին նվիրաբերվող Գերհամակարգչի վերաբերյալ: Արձանագրությունը ստորագրեցին ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը, Թուլուզի դաշնային համալսարանի նախագահ Ֆիլիպ Ռեմբոն, Պոլ Սաբատիեի անվան Թուլուզ III համալսարանի նախագահ
Ի՞նչ է փոխվել Արարատի փեշերին հեղափոխությունից 150 օր անց: «Կոմսոմոլսկայա Պռավդա»
Ռուսաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը «Կոմսոմոլսկայա Պռավդա» ռադիոկայանի ուղիղ եթերում պատասխանել է «Պարզ բառերով» հաղորդաշարի լրագրողների և ռադիոլսողների հարցերին, որոնց, մասնավորապես, հետաքրքրում էր, թե ի՞նչ է փոխվել Արարատի փեշերին թավշյա հեղափոխությունից հետո և ինչպիսին են Հայաստանի հարաբերությունները Ռուսաստանի հետ այդ հեղափոխությունից 150 օր անց: Դեսպանը իր խոսքում վստահեցրեց, որ Ռուսաստանի և Հայաստանի
Հրանտ Բագրատյան. «Վարչապետին պետք է մտահոգի տնտեսության վիճակը։ 2-րդ եռամսյակում 1-ինի համեմատ ներդրումները պակասել են 11 անգամ»
ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում այսպիսի գրառում է արել. «Թափ ենք հավաքում տնտեսական թռիչքի համար։ Հեղափոխությունից ի վեր, այսինքն՝ մայիսից մինչ օրս բանկային համակարգի ակտիվներն աճել են 10.5 տոկոսով, վարկերը աճել են 7.0 տոկոսով, ֆիզիկական անձանց վարկերն աճել են 10.4 տոկոսով, իրավաբանական անձանց վարկերն աճել
ՀՀ ՊՆ պատվիրակությունն այցելել է Իտալիա
Հոկտեմբերի 9-ից 10-ը ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետի պետի գլխավորած պատվիրակությունը ճանաչողական այցով գտնվում էր Իտալիայում: Այցի շրջանակում հայկական պատվիրակության համար կազմակերպվել են բրիֆինգներ՝ Իտալիայի զինված ուժերի համազորային շտաբային քոլեջի և ռազմավարական հետազոտությունների ռազմական կենտրոնի կառուցվածքի, գործառույթների, ուսումնական ծրագրերի, դասավանդվող առարկաների, ունկնդիրների և դասախոսական կազմի ընտրության ու վերապատրաստման գործընթացի վերաբերյալ: Իր հերթին
Ռիչարդ Միլսը թողնում է մեր երկիրը՝ նրա ապագայի հանդեպ մեծ հույսերով
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին
Դավիթ Տոնոյանը հետևել է համատեղ մարտավարական զորավարժության ընթացքին
Հոկտեմբերի 10-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այցելել է ՀՀ ՊՆ մարշալ Բաղրամյանի անվան զորավարժարան, հետևել ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման ստորաբաժանումների համատեղ մարտավարական զորավարժության ընթացքին: ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը լսել է զորավարժության հրամանատարության զեկույցները զորավարժության մտահաղացման, սցենարի, փուլերի, նպատակների և առանձնահատկությունների, մասնակից զինծառայողների պատրաստության մասին, առաջադրված խնդիրների վերաբերյալ կատարել որոշակի
«Ես անպայման մոտակա ժամանակներս հանդիպելու եմ վարչապետի հետ, «Սասնա ծռերի» անունից ով ասես հանդիպեց, ինչ ասեց խոսեց». Պավել Մանուկյան
Հարցին՝ իսկ զոհված ոստիկանների գերեզմաններին կամ նրանց հարազատներին հնարավո՞ր է այցելեք՝ Պավել Մանուկյանը պատասխանեց. «Ճիշտն ասած, ես նրանց էլ եմ համարում զոհ: Իրականում նրանք զոհ են: Այն երկու ոստիկանները ամենեւին մերը չեն, ես ձեզ պարզ ասեմ, բայց ես համարում եմ զոհ եւ հարգելու եմ շիրիմը»:
Հետախուզման մեջ գտնվող Ազատամուտ համայնքի ղեկավարը հիվանդանոցում է
Ոստիկաններն այցելել են հիվանդանոց
Սուրեն Պապիկյան. «Ոչ պրոֆեսիոնալ կադրերը չեն աշխատի»
Արդյոք աշխատանքում թերացող մարզպետերը կազատվեն աշխատանքից. Պարզաբանում է Պապիկյանը
Հանդիպել են Նիկոլ Փաշինյանը եւ Արա Բաբլոյանը
Հոկտեմբերի 10-ին կայացել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հերթական աշխատանքային հանդիպումը: Ի թիվս օրակարգային մի շարք հարցերի` խորհրդարանի ղեկավարն ու վարչապետն անդրադարձել են նաեւ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը: Կողմերը մասնավորապես վերահաստատել են նախկինում հնչեցրած իրենց այն դիրքորոշումը, որ բոլոր գործընթացները պետք է ընթանան բանակցությունների եւ փոխհամաձայնության ճանապարհով: Աշխատանքային հանդիպման
Ընտրակաշառք տալու փաստով քննված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է
Ընտրակաշառք տալու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Ս. Շ.-ն, Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից առաջադրված լինելով որպես ավագանու անդամի թեկնածու, իր ներկայացրած կուսակցության օգտին քվեարկելու համար նախընտրական փուլում կաշառք է տվել Ա. Մ.-ին: Մասնավորապես, 2018թ. սեպտեմբերի 23-ին նշանակված
Հայկական հարցի մասնագետ Սեյիթ Սերթչելիքը կարևոր պաշտոն է ստացել Էրդողանի աշխատակազմում. ermenihaber.am
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախագահի աշխատակազմի անվտանգության և արտաքին քաղաքականության խորհրդի անդամ է նշանակել պատմաբան, հայկական հարցի մասնագետ, պրոֆեսոր Սեյիթ Սերթչելիքին: Սերթչելիքը 2011թ. Թուրքիայի խորհրդարանի ընտրություններին պատգամավոր է ընտրվել «Արդարություն և զարգացում կուսակցությունից»(ԱԶԿ): Իսկ 2016թ. նշանակվել է նախագահ Էրդողանի գլխավոր խորհրդական: Նա այն եզակի թուրք պատմաբաններից է, ով տիրապետում է 10 լեզվի, այդ թվում
Հանդիպման ընթացքում կողմերը անդրադարձել են Վրաստանի եւ Հայաստանի միջև դատապարտյալների փոխանակմանն առնչվող ընթացակարգերին
Նախարար Զեյնալյանն ընդունել է Վրաստանի արդարադատության նախարար Տեա Ծուլուկիանիի գլխավորած պատվիրակությանը ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այսօր ընդունել է Վրաստանի արդարադատության նախարար Տեա Ծուլուկիանիի գլխավորած պատվիրակությանը: Արտակ Զեյնալյանը ողջունել է վրաց գործընկերոջ այցը Երևան և սերտ համագործակցության պատրաստակամություն է հայտնել: Տեա Ծուլուկիանին իր հերթին նշել է, որ Թբիլիսիում կայացած նախորդ հանդիպումից հետո ուրախ է Երևանում
Կապտավանք եկեղեցուն կից միջնադարյան գերեզմանոցի տարածքում հատվածում ուղղվել և ամրակայվել է խոնարհված երեք խաչքար
ՊՄՊ Կոտայքի մարզային ծառայության և Կապուտանի համայնքապետարանի համագործակցությամբ «Խաչքարերին նոր կյանք» ծրագրի շրջանակներում համայնքի Կապտավանք եկեղեցուն կից միջնադարյան գերեզմանոցի տարածքում հատվածում ուղղվել և ամրակայվել է խոնարհված երեք խաչքար: Աշխատանքների իրականացմանը մասնակցել են ՊՄՊ Կոտայքի մարզային ծառայության և համայնքապետարանի աշխատակիցներ: Ծրագիրը շարունակական է և մարզի մյուս համայնքներում ևս նախատեսվում է ընկած խաչքարերի ուղղում և ամրակայում։ hushardzan.am
Խորհուրդ է տրվում հեռուստաաշտարակի հարակից տարածքներով չերթևեկել
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երևանի H=308մ բարձրությամբ հեռուստաաշտարակի ներկման աշխատանքները: Աշխատանքների իրականացման ընթացքում տրանսպորտային միջոցների աղտոտումից խուսափելու նպատակով առավոտյան ժամը 07:30-ից մինչև երեկոյան ժամը 18:00-ն խորհուրդ է տրվում հնարավորինս ձեռնպահ մնալ հեռուստաաշտարակի հարակից տարածքներով, մասնավորապես, Գ. Հովսեփյան փողոցով երթևեկելուց: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական
Նախագահ Սահակյանը երախտագիտություն է հայտնել Ֆրեզնոյի բժիշկներին Արցախի նկատմամբ հատուկ վերաբերմունք ցուցաբերելու համար
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 10-ին ընդունել է Ֆրեզնո քաղաքից ժամանած մի խումբ բժիշկների, ովքեր բարեգործական հիմունքներով բժշկական սպասարկում են իրականացնում մեր քաղաքացիների համար: Քննարկվել են առողջապահության ոլորտում փոխգործակցության հեռանկարներին վերաբերող մի շարք հարցեր: Նախագահ Սահակյանը երախտագիտություն է հայտնել Ֆրեզնոյի բժիշկներին Արցախի նկատմամբ հատուկ վերաբերմունք ցուցաբերելու համար՝ ընդգծելով, որ Արցախի ժողովուրդը բարձր է գնահատում
Ալիև-Փաշինյան կարճատև հանդիպումը նպաստել է ԼՂ լարվածության թուլացմանը. Լեբեդև
ԱՊՀ գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևը հայտարարել է, որ Դուշանբեում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կարճատև հանդիպումը նվազեցրել է լարվածությունը Լեռնային Ղարաբաղում։ «Ես ինքս եմ ականատես եղել, թե որքան շատ էին այդ պատվիրակությունների ղեկավարները՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մոտենում իրար և քննարկում Լեռնային Ղարաբաղի կարգավորման շուրջ հարցեր,- ասել է նա։- Այժմ լարվածությունը
Ինչպես է Հայկ Մարությանը լուծելու Երեւանի վթարային բնակֆոնդի հարցը
Հայկ Մարությանը գտնում է, որ հին շենքերը պետք է քանդվեն տեղում նորերը կառուցվեն
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցավ նորաօծ եկեղեցականների հետ
Հոկտեմբերի 10-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց հոկտեմբերի 7-ին Կեչառիսի վանքի Ս. Գրիգոր Լուսավորիչ առաջնորդանիստ եկեղեցում քահանայական ձեռնադրության արժանացած 7 քահանաների` ուղեկցությամբ Կոտայքի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Առաքել արքեպիսկոպոս Քարամյանի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանի: Մայր Աթոռի լուսարարապետը Նորին Սրբությանը
Ուրցաձորի գյուղապետը հրաժարական տվեց. «Ա1+»
Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանն ուսումնասիրել է Ուրցաձոր գյուղում առկա իրավիճակը։ Գյուղացիները մեղադրում են գյուղապետին չարաշահումների մեջ՝ պահանջելով հրաժարական։ Ռաֆիկ Անդրեասյանը հերքում էր մեղադրանքները։ Իրավիճակը, կարծես, մոտ է հանգուցալուծմանը։ Մանրամասն՝ կարդացեք այստեղ
Ադրբեջանցի պատվիրակները պաշտպանում են Ռուսաստանի վերադարձը ԵԽԽՎ
Ըստ նրանց՝ պետք է Մոնիտորինգի հանձնաժողովի փոխարեն կամ հանձնաժողովին զուգահեռ ԵԽԽՎ-ում ստեղծվի հաշտեցման հանձնաժողով:
Արայիկ Հարությունյան. «Իմ առաջին հանդիպումներից մեկը Ֆրանսիայի դեսպանի հետ է եղել»
ԿԳ նախարարը մասնակցեց Ֆրանսիական համալսարանի դիպլոմների հանձնման արարողությանը
Արմեն Ավակյանը ներկայացրել է Հայաստանը. Երևանում տեղի է ունենում Ֆրանկոֆոնիայի տնտեսական ֆորումը
Երևանում այսօր հանդիսավորությամբ մեկնարկել է Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի շրջանակում անցկացվող տնտեսական ֆորումը։ Ֆորումը բացվել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկայել Ժանի ողջույնի խոսքերով, արհեստական ինտելեկտ Սոֆիա ռոբոտի ելույթով։ Բիզնես Արմենիայի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը շուրջ 50 երկրից մասնակից գործարարներին է ներկայացրել գլոբալ տնտեսական զարգացումների տեսլականը և Հայաստանի ներդրումային միջավայրը։
Հայկ Մարությանը՝ ՀՀԿ-ական թաղապետերի պաշտոններից ազատվել-չազատվելու մասին
Երեւանի քաղաքապետը քաղաքապետարանում վարչական շրջանների աշխատակազմում սեւ կամ սպիտակ ուժեր չի տեսնում
Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատակիցները բողոքի ցույց են անում
«Այս պահին ստեղծվել է մի իրավիճակ, որ մարդիկ պայքարում են, բայց չգիտեն, թե ում դեմ»
Հանրապետության նախագահը հանդիպել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ
Վահրամ Բաղդասարյանը վերահաստատել է ՀՀԿ խմբակցության այն հայտարարությունը, որ չընդունելով հանդերձ դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ փաստարկները՝ Ազգային ժողովի Հանրապետական խմբակցությունը մտադրություն չուներ և չունի վարչապետի թեկնածու առաջադրել: Միաժամանակ նա նշել է, որ քաղաքական ուժերը պետք է պատշաճ ժամանակ ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններին նախապատրաստվելու համար:
Հայկ Մարության. «Չեմ նստելու կաբինետում, այլ վազվզելու եմ ամբողջ քաղաքում»
Հայկ Մարությանը առանց փողկապի էր


















































