Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմ ներկայությամբ որեւէ մեկը չի հակադարձել». Էդուարդ Շարմազանով

Հոկտեմբեր 10,2018 19:50 Share

«Իմ ելույթից հետո, մեկ ժամից ավելի եղել եմ դահլիճում, ոչ Ասադովը, ոչ Յըլդըրըմը չեն արձագանքել իմ հայտարարությանը: Յըլդըրըմի եւ իմ միջեւ վեճ չի եղել»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց աշխատանքային այցով Անթալիայում գտնվող ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Հիշեցնենք, այս օրերին Անթալիայում ընթանում է Եվրասիական պետությունների խորհրդարանների ղեկավարների երրորդ միջազգային համաժողովը: Թուրքական մամուլը գրել է, որ համաժողովի ժամանակ վեճ է եղել Թուրքիայի խորհրդարանի նախագահի եւ ՀՀ ԱԺ փոխնախագահի միջեւ:

«Դահլիճից դուրս եմ եկել բացառապես Կիպրոսի խնդրի հետ կապված: Դրանից հետո կամ նիստից հետո, եթե իրենք որոշել են արձագանքել, դա իրենց խնդիրն է: Ի տարբերություն իրենց, ես բոլորի աչքերին նայելով եմ արտահայտվել: Տեղյակ չեմ՝ ինձնից հետո խոսել են, թե՝ ոչ: Այս պահին եւս գտնվում եմ Թուրքիայում: Երեկոյան մասնակցել ենք պաշտոնական ընդունելությանը, այնտեղ եւս որեւէ մեկը ինձ չի հակաճառել: Վեճ լինում է, եթե երկու կողմերը ներկա են լինում: Հետեւաբար, վեճի մասին խոսակցություն չի կարող լինել»:

Էդուարդ Շարմազանովն ասաց նաեւ, որ «լկտի սուտ» են թուրքական մամուլում հրապարակված այն տեղեկությունները, թե համաժողովի հայտարարության տեքստի տակ ոչ բոլոր պատվիրակներն են ստորագրել. «Հայտարարության տեքստի ժամանակ բոլորս այնտեղ ենք եղել, ես եւս ստորագրել ու քվեարկել եմ»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031