Լրահոս
Օրվա լրահոսը

«Կոմիտասը նման ոգով չի գրել ու երգել». Սիրուշոյի «ՊռեԳոմեշ» երգի մասին

Դեկտեմբեր 10,2012 16:52

 

Մենք ձեզ տեղեկացրել էինք, որ Սիրուշոն մեծ ոգևորվածությամբ պատրաստվում է ներկայացնել իր նոր երգը: Օրեր առաջ էլ երգչուհին իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «Իսկ հիմա ամենակարեւորը. այն ինչից սկսվեց ու ծավալվեց այս աշխատանքը, ներշնչանքիս աղբյուրը, որի մեջ մեկ ակնթարթում լսեցի եւ տեսա այն ամենը, ինչ ձեզ կներկայացնեմ մոտ օրերս: Այս ամենը մեկ անվան եւ երգի շուրջ` Կոմիտաս «Լոռվա գութաներգ»: Ձեզ հետ կիսում եմ Գութաներգը հենց Կոմիտասի ձայնով: Իսկ իմ երգը, որն առաջին անգամ կհնչի դեկտեմբերի 10-ին կոչվում է… «ՊռեԳոմեշ»:

Ահա և արդեն դեկտեմբերի 10-ն է, և ինչպես խոստացել էր Սիուշոն՝ «ՊռեԳոմեշ»-ն արդեն հասանելի է: Երգը Youtube-ում հայտնվել է առավոտյան և արդեն հասցրել է գրանցել 300-ից ավելի դիտում, մեկնաբանությունների մասին ասելն ավելորդ է, դրանք բազմաթիվ են ու բազմաբովանդակ. «Սիրուշո ջան լավն է երգդ որպես երգ, բայց որ գիտեմ Կոմիտասի կատարում է աղավաղվել ցավ եմ ապրում, Կոմիտասը նման ոգով չի գրել ու երգել, սա բոլորովին ուրիշ բան է, գոնե մի քիչ պահպանեիք կոմիտասյան ոգին», «Նմանը չունեցող երգ է, ինձ շատ դուր եկավ, բրավո…», «Լոռվա գութաներգը» երգերի շարք ա, որ Կոմիտասն ա գրի առել: Հիմնականում աշխատանքային երգեր են, ասենք Հորովելի նման: Ինքը Հորովելն էլ ծագում է «Հո» բառից ու ցուլին ոգեշնչելու խորհուրդ ունի: Շատ մեծա եղել ցուլի նշանակությունը կենցաղում, էդ պատճառով հայոց մեջ ցուլին գովերգել-երգեր են նվիրել: Ու վատ-մութ բաներ մի փնտրեք էս երգում, չեք գտնի», «Սիրուշո ջան, լավ կատարում էր, բայց ճիշտն ասած երգն ինձ դուր չեկավ, չկարողացա մինչև վերջ լսեմ, բայց դե մարդը աշխատել է, ես գնահատում եմ իր աշխատանքը»…

Ստորև ներկայացնում ենք երգը, լսեք այն և ձևավորեք նաև սեփական կարծիքը:

Տիգրանուհի Թասլակյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31