Լրահոս
Օրվա լրահոսը

Զարուհի Փոստանջյան. «Ճանապարհները փակելը ապօրինությունների վերջին ճիգերն են»

Ապրիլ 09,2013 12:36

Z_1«Վերջին ճիգերն են Սերժ Սարգսյանի կողմից ապօրինությունների»,- այսօր Aravot.am -ի հետ զրույցում այսպես մեկնաբանեց Զարուհի Փոստանջյանը այսօր մայրաքաղաքի մի շարք փողոցներ ոստիկանության կողմից փակելը:

Այսօր երդմնակալությունից հետո Սերժ Սարգսյանն այցելելու է Եռաբլուր՝ մեծերի օրհնությունը ստանալու: Մենք հետաքրքրվեցինք, թե նոր Հայաստանի երդմնակալությունից հետո ո՞ւմ օրհնությունն է ստանալու Րաֆֆի Հովհաննիսյանը: «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանը ստացել է եւ ստանում է ժողովրդի վստահությունը:

Իսկ Զարուհի Փոստանջյանի խոսքերով՝«Եռաբլուրը սրբավայր է, եւ եթե Սերժ Սարգսյանը ցանկանում է այցելել հերոսներին, թող գնա եւ այցելի, դա միայն դրական է: Թող գնա դրական լիցքեր ստանա, բարիանա եւ հասկանա իր մեղքերը, կատարած ապօրինությունը: Դա միայն դրական է, ես ողջունում եմ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930