Լրահոս
Օրվա լրահոսը

Ակտիվիստը կտրեց երակները (Տեսանյութ)

Օգոստոս 21,2013 14:37

Կոմիտասի 5 հասցեի շինհրապարակում շինարարությունը խոչընդոտելու նպատակով  խողովակների վրա կանգնած ակտիվիստ Անուշավան Պետրոսյանը կես ժամ էր տվել ոստիկաններին՝ տեխնիկան հեռացնելու համար: Հակառակ դեպքում նա սպառնացել էր կտրել երակները:

Ակտիվիստի հետ բանակցում էին ոստիկաններն ու ԱԻՆ աշխատակիցները:

Քաղաքացիների ու «Նախախորհրդարանի» անդամների պատմելով՝ Անուշավանը իր երակները բազմիցս վնասել է, իսկ երակները կտրելու մասին նա սպառնացել էր այսօր առավոտյան:

Նա իր թեւը կապել էր պարանով եւ աշխատեցնում էր բռունցքը՝ ինչպես անում են ներերակային սրսկումներից առաջ, երակները մակերես հանելու նպատակով:

Արաբկիր համայնքի ոստիկանության պետի տեղակալ Պետրոսյանը «Առավոտին» հայտնեց, որ տվյալ ակտիվիստը հաշվառված է հոգեբուժարանում:

Քիչ առաջ Անուշավան Պետրոսյանը կտրեց երակները եւ այժմ կանգնել է՝ ձեռքերը վեր պարզած: Այս պահին շտապօգնությունն է ժամանել:  Բնակիչներն արտասվելով խնդրում են ոստիկաններին միջամտել՝ վախենալով, որ Անուշավանն արյունաքամ կլինի: Սակայն ոստիկաններն առայժմ ոչ մի քայլ չեն ձեռնարկում:

 Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031