Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանության 6-րդ վարչությունը լցվել է Վարդան Ղուկասյանի առանձնատուն

Հունվար 13,2014 20:44

Ոստիկանությանը մոտ կանգնած աղբյուրները հենց նոր  Aravot.am-ին փոխանցեցին, որ   ոստիկանության հանցագործության դեմ պայքարի 6-րդ վարչության աշխատակիցները այս պահին խուզարկում են Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի առանձնատունը:Մեծ թվով ոստիկաններ լցվել են Սլաբոդկա թաղամաս, որտեղ ապրում է նախկին քաղաքապետը: Վերջիններս մոտ կես ժամ է այնտեղ մանրակրկիտ խուզարկում են անցկացնում: Իսկ թե Վարդան Ղուկասյանն ինչու է շարժել ոստիկանների հետաքրքությունը,  այս պահին ոստիկանության հասարակայնության և լրատվության վարչության հետ  մեզ կապ հաստատել չհաջողվեց,  կտեղեկացնենք պատճառը ճշտելուն պես:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Մելիքսեթ says:

    … Սա ուղակի՝ անմիջապես շեֆի և վերևից եկած հրաման են կատարում …

  2. Նելլի says:

    Ինչ եք ուզում դրանով ասել, որ Ոստիկանապետը բացի գողական ելույթներից, ոչ մի գործողություն ի զորու չե իրագործել? Արդեն 2 տարի է, ինչ ողջ Հանրապետության ուշադրությունը Վարդան Ղուկասյանի ընտանիքն է: Եթե լուրջ հանցագործություն է իրագործվել, ինչու լուրջ քայլեր չեն արվում, այլ միայն շոու են սարքում, դրանով հաստատելով, որ Վ.Ղուկասյանին այդ շոուներով չեն կարող ոչ վախեցնել և ոչ էլ թուլացնել:/ հակառակը նրա անձը ավելի են բարցրացնում/:
    Եվ հետո արդեն ծիծաղելի է; այդ որ օրվանից Հանրապետության մեջ կատարվող բոլոր հանցա-գործությունները և դրա հետ կապված խուզարկությունները ի ցույց եք հանում ժորովրդին? Երևի որպեսզի, ինչպես միշտ, հարցերը լուծեք այդ ձևով և դրանով ժողովրդի ուշադրությունը շեղեք Գյումրի քաղաքում կատարվող ավելի լուրջ բաներից:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031