Լրահոս
Օրվա լրահոսը

Գալուստ Սահակյանի տասը տարվա կոստյումը

Ապրիլ 28,2014 13:41

«Ես 10 տարվա կոստյում էլ ունեմ, որովհետև շատ նրբանկատ եմ հագուստի նկատմամբ»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց խորհրդարանի նախագահի ՀՀԿ–ական թեկնածու Գալուստ Սահակյանը՝ վստահեցնելով, որ այդ պաշտոնը զբաղեցնելու համար կոստյում ունի։

«Ընտրվելուց հետո բնավորությունս փոխելու եմ, ավելի դաժան եմ լինելու, լրագրողների երեսին չեմ նայելու»,–հավելեց նա։

Գալուստ Սահակյանն ասաց, որ ինքն իր թեկնածության առաջադրման մասին իմացել է ՀՀԿ ԳՄ և խորհրդի նիստի ժամանակ. «Իմ նշանակման համար ես որևէ քայլ այս տարիներին չեմ արել, և իմ դերակատարումը որոշակի է դարձել իմ աշխատանքի և քաղաքական գործունեության հետևանքով»։

2018թ. նախագահական ընտրություններում առաջադրվելու հավակնություններ Գալուստ Սահակյանը չունի. «Ինձ ուրիշների տեղը մի՛ դրեք»։ Ավելին, անգամ կառավարական առանձնատուն չի տեղափոխվելու: Կշարունակի բնակվել իր բնակարանում:

Չունի նաև վարչապետ լինելու հավակնություններ. «Որովհետև իմ դերակատարումը ես չեմ ուղղորդում։ Ժամանակն ու աշխատանքն են տանում»։

Թե ո՞վ կփոխարինի Գալուստ Սահակյանին ՀՀԿ խմբակցության ղեկավարի պաշտոնում, նա չգիտե, բայց որ պետաիրավական հանձնաժողովի նախկին նախագահ Դավիթ Հարությունյանին կփոխարինի Հովհաննես Սահակյանը`Գալուստ Սահակյանն էլ գիտե։

«Կարծում եմ, որ ինձ համար անհրաժեշտ կլինի ամբո՛ղջ խորհրդարանի վստահությունը։ Դրանից կախված կլինեն նաև այն խնդիրները, որոնք ես փորձելու եմ լուծել կամ շարունակել լուծումների որոնումը»,- ասաց նա`հավելելով, որ եթե ոչ կոալիցիոն խմբակցությունները բոյկոտեն և չմասնակցեն ԱԺ նախագահի ընտրությանը, ինքը վատ կզգա. «Կզգամ, որ քաղաքական դաշտում ինչ–որ խնդիրներ են առաջացել։ Իմ աշխատանքը կդժվարանա»:

Լրագրողներից մեկի հարցին`ուրա՞խ եք ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականի կապակցությամբ, քանի որ դրա արդյունքում պաշտոն ստացաք, Գալուստ Սահակյանն ասաց. «Ուրախ չեմ, բայց, միևնույն ժամանակ, այդ հրաժարականի մեջ ես բացասական երևույթ չեմ տեսնում»։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. ՀՀ քաղաքացի says:

    Ես 10 տարվա կոստյում ?????????????? Տեղով ժամկետանց ես էլի պարոն Սահակյան…………

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930