Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Հովհաննես. «Լեւոն Հայրապետյանին ցանկանում էին դաս տալ»

Հուլիս 18,2014 17:42

«Լեւոն Հայրապետյանը շատ պիտանի մարդ է Լեռնային Ղարաբաղի հարցում»,- այսօր` հուլիսի 18-ին, «Հայելի» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց գրող Դավիթ Հովհաննեսը:

Նա նշեց, որ Լեւոն Հայրապետյանը հայ ժողովրդին պատիվ բերող այն մեծահարուստներից է, ում չի սազում օլիգարխ անվանումը:

Պարոն Հովհաննեսը համոզմունք հայտնեց, եթե Լեւոն Հայրապետյանն այդպիսի կասկած ունենար, թե իրեն կձերբակալեն, ոտքն իսկ Ռուսաստանում չէր դնի.
«Մարդը հանգիստ խղճով նստել է ինքնաթիռ, գնացել է Մոսկվա: Ես չեմ ուզում խորանալ այս դատողությունների մեջ, չգիտեմ, ոչ մի տեղեկություն չկա` քննչական մարմինները ոչինչ չեն հայտարարում, միայն ադրբեջանական թեքում ունեցող մի գործակալություն է գրում` հայ գործարարի են բռնել, որը Ղարաբաղի հարցում զենք է մատակարարում: Այդ բոլորը ճիշտ է, դուք ինչո՞ւ եք ուրախացել»:

Դավիթ Հովհաննեսը չի ցանկանում մտածել, որ Լեւոն Հայրապետյանի ձերբակալությունը ադրբեջանական եւս մեկ դիվերսիա է: Ավելին` նա համարում է, որ նրան ձերբակալել են դաս տալու համար.
«Մեծ շրջապատ ունի նա, պատահական չեն տրվում Չեռնոմիրդինի, Լավրովի անունները, ինքն էլ օրիգինալ մի տիպ է, նրան վախեցնելը շատ դժվար է, իհարկե’, կլուծվի այս թնջուկը: Ես կարծում եմ` նա ազատ կարձակվի, եթե, իհարկե’, մտադիր չեն այս ակցիան իրականացնողները այդ դաս տալու գործընթացը շարունակել ` լավ դաս տալ: Սա դաս է ե’ւ Հայաստանին, որ մի’ բողոքեք, որ Ադրբեջանին զենք ենք վաճառում, սա դաս է Հայաստանին այս Մաքսային միության չարաբաստիկ հարցերում: Ըստ երեւույթին, խոչընդոտները միայն մաքսային եռյակի կողմից չէ, խոչընդոտում են նաեւ Հայաստանի կողմից` իրենց շահերից ելնելով»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031