Լրահոս
Օրվա լրահոսը

«Նոր խաբեության ալիք է սկսվել. սպառնում են ԴԱՀԿ-ով ու ավանդը բռնագանձելով»

Հուլիս 31,2026 17:36 Share

 «CyberHUB-AM»-ի համահիմնադիր, տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Արթուր Պապյանի ֆեյսբուքյան գրառումը

Ժողովուրդ ջան, նոր խաբեության ալիք է սկսվել, զգույշ եղեք։

Տակտիկան շատ պարզ է՝ ստեղծում են արհեստական սթրեսային վիճակ․

⏱️ Շտապեցնում են (ընդամենը 1 օր ժամանակ)

🛑 Սպառնում են ԴԱՀԿ-ով ու ավանդը բռնագանձելով

💸 Հույս ունեն, որ մարդը կվախենա ու արագ 25,000 դրամը կփոխանցի իրենց։

Կասկածի դեպքում ինքնուրույն զանգահարեք բանկի պաշտոնական հեռախոսահամարով կամ ստուգեք Ձեր պարտքերը https://cesa.am/ (ԴԱՀԿ) պաշտոնական կայքում։

Զգուշացրեք ձեր ընկերներին ու հարազատներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել