Օրերս կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասել է. «Ես վաղուց այդ աճեցված ձուկը չեմ օգտագործում, շատ վաղուց: Որովհետև ինձ համար ակնհայտ է, որ էդտեղ խնդիր կա»: Սա սոսկ գաստրոնոմիական հայտարարություն չէ, այստեղ մի քանի խորքային խնդիր կա:
Եթե իսկապես «խնդիր կա», ընդ որում՝ այդ մասին երկրի վարչապետը գիտի վաղուց, ինչո՞ւ այդ մասին չի բարձրաձայնել, ինչո՞ւ չի հանձնարարել ստուգել իրավիճակը: Չէ՞ որ Հայաստանի քաղաքացիներն անընդհատ օգտագործում են այդ նույն ձուկը (և ոչ միայն ձուկը): Ստացվում է՝ կարևորն ինքն է, ինքը տեղյակ է ու «վաղուց չի օգտագործում», իսկ մնացածը՝ հե՞չ, մնացածի կյանքի ու առողջության վրա թքած ունի՞:
Իսկ եթե խնդրենք՝ գոնե կասի՞՝ էլ ինչ չի օգտագործում, էլ որտեղ «խնդիր կա», իմանանք, էլի…
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում


















































