Լրահոս
Օրվա լրահոսը

Լյուբիկ Չիբուխչյանը դիմելու է «Пусть говорят» հաղորդաշարին

Օգոստոս 18,2014 15:15

Օգոստոսի 18-ին Տավուշի մարզպետի նախկին խորհրդական, իջեւանցի բանաստեղծ Լյուբիկ Չիբուխչյանը զանգահարեց եւ հայտնեց, որ ինքը վերջերս 200 էջանոց խաղաղասիրական վեպ է տպագրել՝ «Կարմիր ձյուն» վերնագրով:

Նա մեզ խնդրեց, որպեսզի Վրաստանի Թեքալի գյուղում առաջիկա միջոցառման ժամանակ այն հանձնենք ադրբեջանցիներին: Հիշեցնենք, որ նա նախկինում գիրք էր ձոնել ադրբեջանցի երգչուհի Էլնարա Աբդուլաեւային:

Լ. Չիբուխչյանն ասաց.որ ինքը 20 նամակ է ուղարկել քաղաքական գործիչներ Արմեն Մարտիրոսյանին, Նաիրա Զոհրաբյանին, լրագրողներ Արմեն Դուլյանին, Պետրոս Ղազարյանին եւ ուրիշներին : Այդ նամակներում Լյուբիկը ներկայացրել է իր հետ կատարվածը: Չիբուխչյանը զարմացել է,որ նրանցից ոչ մեկը իր նամակին չի պատասխանել:

Լյուբիկն ասաց,որ վաղը նամակ կուղարկի Անդրեյ Մալախովի «Пусть говорят» հաղորդաշարին:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. david says:

    Հա, զադնի է տալի*ս դուխով ,,ճիշտը,, սերժապետության:Մի հատ էլ թող ձոն գրի ,,Ինձ չհասկացան,, : Հա, հա, հա, հայերեն ա, հայեցի… Պարսիկ կլան հիացիր:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031