Լրահոս
Օրվա լրահոսը

Առաքել Մովսիսյանը`լրագրողներին. «Դավայ, յան տվեք սաղդ» (Տեսանյութ) 

Սեպտեմբեր 08,2014 14:04

Շաբաթ օրը տեղի ունեցած ՀՀԿ խորհրդի նիստում, ելույթ ունենալով, նախագահ Սարգսյանը, իր կուսակից խորհրդարանականներին դիմելով, պատվիրեց . «Մեր երկրում բազմաթիվ խնդիրներ կան լուծելու, մենք հազարավոր ծրագրեր ունենք իրականացնելու, և ձեր բոլորի կռվի դաշտը և ձեր խրամատն էլ խորհրդարանն է, ձեր կռիվը` օրենսդիր աշխատանքը, ձեր թշնամին` մեր ժողովրդի հոգսերն են, մեր երկրում եղած պրոբլեմներն են: Եթե զինվորը լքում է խրամատը, ապա գրոշի արժեք չունի, թե այդ ընթացքում այդ զինվորը ինչ աշխարհացունց այլ աշխատանք է կատարում: Եվ եթե զինվորը խրամատում է ու չի կրակում անհրաժեշտ պահին, այդ զինվորն էլ գրոշի արժեք չունի: Խորհրդարանականի կարևորագույն խնդիրն է՝ մասնակցել աշխատանքներին, առաջին հերթին՝ նստաշրջաններին և քվեարկել այնպես, որպեսզի մեր ծրագրերն իրականանան»:

Սակայն, այսօր իսկ, ԱԺ հինգերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի առաջին իսկ օրը ՀՀԿ-ական պատգամավորներն անտեսեցին նախագահի պատվերը եւ լքեցին «խրամատը»: Նիստի սկզբում, քվեարկությունից հետո, ՀՀԿ-ական շատ պատգամավորներ դուրս եկան խորհրդարանի նիստերի դահլիճից: Լրագրողները որոշ պատգամավորներից հետաքրքրվեցին՝ ինչո՞ւ են լքում «խրամատը»: «Բայց ո՞ւր եմ գնում, սենյակ եմ գնում, ծալը փախել ա երևի»,- եղավ Մհեր Սեդրակյանի (Թոխմախի Մհեր) արձագանքը:

Առաքել Մովսիսյանը (Շմայս), լրագրողների հարցին ի պատասխան, հակադարձեց. «Ո՞ւր եմ գնում, դուք տեսա՞ք, որ գնում եմ: Մտնում եմ կաբինետ՝ աշխատասենյակս: Դավայ, յան տվեք սաղդ»: «Խրամատը» լքեցին նաեւ գեներալներ Մանվել Գրիգորյանն ու Սեյրան Սարոյանը. «Այ տղա, լքող ըլնի, հետևին ձեռ կտամ»:

«Ձեզ ո՞վ ա ասում, որ ես լքում եմ: Գնում եմ իմ գրասենյակը աշխատեմ»,- լրագրողների հարցին պատասխանեց ՀՀԿ-ական Նահապետ Գևորգյանը (Նավո): Հարցին, թե ձանձրանո՞ւմ է ԱԺ նիստերի ժամանակ, նա պատասխանեց. «Ոչ, եթե շատ ա ձեզ հետաքրքրում, գնացեք ընդեղ նայեք, որ չունեմ բացակայություն»: Նա հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին՝ նախատելով. «Չեք ամաչո՞ւմ դուք, ձեր էս արարմունքի համար չեք ամաչո՞ւմ: Ես ամաչում եմ ձեր փոխարեն»:

Այլ մանրամասները `տեսանյութում

 

«Իրավունք չունե՞մ գնամ»,- լրագրողների հարցին հարցով պատասխանեց ՀՀԿ-ական Աշոտ Աղաբաբյանը(Բուռնաշ): Դիտարկմանը, որ Սերժ Սարգսյանը պահանջել է, որպեսզի պատգամավորները մասնակցեն օրենսդրական աշխատանքներին, նա պատասխանեց. «Հեսա նորից հետ կգնամ: Էսօր ամեն ինչ էլ խրամատ է, և տեղում պետք է լինել»: Ի դեպ, շաբաթ օրը ՀՀԿ խորհրդի նիստում, Աշոտ Աղաբաբյանը, պատասխանելով լրագրողներից մեկի հարցին` Հայաստանը Քոչարյանի ժամանա՞կ էր լավը, թե` հիմա, ասել էր. «Ընդհանրապես Հայաստանը էսօր ընենց չի, որ պտի լիներ: Ո՛չ Քոչարյանի ժամանակ, ո՛չ էլ էսօր»: Aravot.am–ի հարցին`ինչո՞ւ է այդպես, ովքե՞ր են մեղավորները եւ ինչո՞ւ պատասխանատվության չեն ենթարկվում, պատգամավորն ասաց. «Մեղավորը ես եմ, որ չեմ կարողանում ասեմ, որ հերիք ա, էլի…»: Թե ի՞նչն է «հերիք» եւ ո՞ւմ դա չի կարողանում ասել Աշոտ Աղաբաբյանը՝ այդպես էլ պարզ չդարձավ: Այսօր, պարոն Աղաբաբյանից կրկին փորձեցինք պարզել, թե ո՞ւմ եւ ի՞նչ պիտի ասեր ու ինչո՞ւ չի ասում: «Ժամանակը կգա` կասեմ»,- ասաց ՀՀԿ-ական պատգամավորը:

Այլ մանրամասները`տեսանյութում

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Ազգային խայտառակություն: Մտեք Մատենադարան ու հետո նայեք ԱԺ այս «պատգամավորների» մակարդակին: Հետո ասում են հայ ազգը «հիվանդ չէ»:

  2. vahagn says:

    Ոնց որ կապիկներ խաղացնող լինեն էս լրագրողները: Տնաշեններ հո դուք կանաչ ճանճ չեք, որ լցվում եք հոտած մսի վրա:

  3. Maxim says:

    Լրագրողմերը կատարում են իրենց աշխատանքը՝ ազնիվ ու գրագետ։ Դիմացինը լինելով՝ տգետ, չի պատասխանում և ոչ մի հարցի, ուստի և ստեքծվում է տպավորություն, որ նա իրոք հոտած միս է, իսկ լրագրողները՝ գեղեցիկ են, թե՛ արտաքինով, և թե՛ պահվածքով։

    Ասեմ ձեզ մի հանելուկ, կամ էլ՝ շուտասելուկ։

    Այն ինչն է ինչը, սակայն ոչ թե՝ ով,
    Կարծես մսից է, բայց ոչ կթան կով,
    Նրա այդ միսը՝ հատուկ տեսակի,
    Ինչ գազան ուտի՝ իսկույն կսատկի։
    Սակայն խոսում է, ճառում ու քայլում,
    Անվերջ ստերից, մարդկանց այլայլում,
    Ուզունդարա է երբեմն պարում,
    Բաժակաճառով՝ ամեն ինչ կարում։
    Բայց գլխավորը՝ հատկանշական,
    Առանձնահատուկ՝ միմիայն նրան,
    Անչափ անկուշտ է, ու անչափ ագահ,
    Այդ իսկ պատճառով՝ կոչվում …….։

    • Artur says:

      Բրավո Մաքսիմ!!!
      Իսկ ընդհանրապես, նրանք իրենց “կաբինետներն” են գնում, “բա կաբինետս ինչի եմ սարքել?” Իսկական մկների ժողովն է: Սրանց բոլորին պետք է տանել Ղարաբաղի սահմանին բրախել, թուրքերը նրանց հոտից կփախնեն…

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930