Լրահոս
Օրվա լրահոսը

Հաշմանդամություն ունեցող մայրը, մանկահասակ երեխաների հետ՝ վարձով տնակում (տեսանյութ)

Դեկտեմբեր 22,2014 14:17

«Շիրակ կենտրոնի» աշխատակիցները այս օրերին, «Ջերմություն վագոն-տնակներում պատսպարված ընտանիքներին» ամենամյա բարեգործական ձեռնարկի շրջանակում, Գյումրու տնակային ավանների բնակիչներին վառելափայտի, ամանորյա նվերների եւ սննդամթերքի բաժանման ընթացքում հանդիպում են աննկարագրելի ծանր ճակատագիր ունեցող ընտանիքների:

Ցավոք քիչ չեն մանկահասակ երեխաներին միայնակ խնամող մայրերը, ովքեր ոչ միայն բնակարան չունեն, այլ նույնիսկ խոնավ ու քարուքանդ վագոն-տնակներում վարձով են բնակվում: Նրանց գոյատեւման հիմնական միջոցը սոցիալական նպաստն է, որը չի բավարարում անգամ կոմունալ ծախսերը փակելու համար: Իսկ Գյումրուն առանձնահատուկ խստաշունչ ձմռան ամիսներին՝ հիմնական վառելիքը քանդված տնակներից մնացած շինաղբի մնացորդներն են, հնամաշ կոշիկներն ու թղթի թափոնները:

Ներկայացվող տեսանյութը՝ միակողմանի ծնողազուրկ երկու մանկահասակ երեխաներով, ծանր պայմաններում բնակվող, ընտանիքի ապրելակերպի մասին է:

«Շիրակ» հասարակական կազմակերպություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031