Լրահոս
Օրվա լրահոսը

«Մհեր Սեդրակյանի հետ որեւէ կապ չունեմ, նրա մոտ երբեք չեմ աշխատել» «Կյաժ Մարտունը»` իրեն բերման ենթարկելու լուրերի մասին

Մարտ 06,2015 21:12

Այսօր լուր էինք հրապարակել, որ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի մոտ մարտի 4-ին սպանության գործում, ըստ որոշ տեղեկությունների, կասկածվում է Ազգային ժողովի պատգամավոր Մհեր Սեդրակյանի (լուսանկարում) թիկնազորի անդամներից Մարտուն Կարապետյանը , որը հայտնի է որպես «Կյաժ Մարտուն», Էրեբունի համայնքում նրան անվանում են Մհերի նորաթուխ «քիլլեր»:

Aravot.am-ի հետ զրույցում Մարտուն Կարապետյանը վստահեցրեց, որ Մհեր Սեդրակյանի մոտ երբեք չի աշխատել, ու թեեւ բնակվում է Էրեբունի համայնքում, ավելի կոնկրետ` Թոխմախ կոչվող թաղամասում, բայց Սեդրակյանի հետ որեւէ կապ չունի. «Ոնց կարելի է «շառ» անել, չեմ էլ պատկերացնում, թե ով է նման լուրեր տարածում: Ես սպորտսմեն տղա եմ` բառեց` հունահռոմեական ըմբշամարտիկ, գնում եմ թուրքին հաղթում եմ` գալիս»:

Մեզ հասած տեղեկությունների համաձայն, նաեւ գրել էինք, որ Մարտուն Կարապետյանին երեկ երեկոյան որպես կասկածյալ բերման են ենթարկել ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն, եւ քանի որ գործը քննում է Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ), այստեղից էլ փորձել էին ճշտել լուրերը: ԱԱԾ-ից Aravot.am-ին ասել էին, որ նախաքննության գաղտնիությունն ապահովելու համար որեւէ տեղեկություն չեն կարող ասել:

Այս առնչությամբ էլ Մարտուն Կարապետյանը վստահեցրեց, որ իրեն երեկ բերման չեն ենթարկել. «Թող գնան ստուգեն, ես երեկ «Օրանժ-ֆիտնեսում» պարապում էի: Ինձ իրավապահ մարմինները ոչ մի տեղ չեն տարել, չեմ էլ հիշում, երբ եմ վերջին անգամ էդ կողմով անցել»:

Կարապետյանն ասաց, որ իրեն իսկապես «Կյաժ Մարտուն» են  ասում, իսկ լուրերը, որ իրեն նաեւ Մհերի նորաթուխ «քիլլեր են» անվանում, իրականությանը չեն համապատասխանում:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031