Լրահոս
Օրվա լրահոսը

Արգիշտի Կիվիրյանին հրաժարվել են դատաբժշկի ուղեգիր տալ

Հուլիս 13,2015 21:45

Հունիսի 23-ին Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած դեպքերի առնչությամբ հարուցված  քրեական գործում դեռ չկան մեղադրյալներ:

Խուլիգանության հատկանիշներով հարուցված քրեական գործում ներգրավված են 237 քաղաքացի, նրանց մեծամասնությունը դեռ չգիտի՝ ինչ կարգավիճակով են գործում ներգրավված՝ որպես վկա՞, թե՞ կասկածյալ:

Հիշեցնենք, որ ըստ գլխավոր դատախազության հաղորդագրության, «2015թ. հունիսի 22-ի լույս 23-ի գիշերը` սկսած ժամը 19:30-ից տևական ժամանակ մի խումբ անձինք, անօրինական հավաք, երթ, ապա նաև նստացույց կազմակերպելով Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայում, ամբողջությամբ խափանել են հասարակական տրանսպորտի երթևեկությունը, բազմաթիվ քաղաքացիների ազատ տեղաշարժվելու սահմանադրական իրավունքը, խաթարել անդորրը` դրանով իսկ դիտավորությամբ խախտել են հասարակական կարգը:

Armenia Today կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանը տեղյակ չէ ինքը այդ քրեական գործում ներգրավված է , թե՝ ոչ:

«Հունիսի 23-ի դեպքով ոստիկանները ինձ չեն կարողացել բռնել, իմ դեմ միայն վարչական վարույթն է հունիսի վեցի դեպքով, երբ բռնի կերպով ինձ ոստիկանություն տարան»:

Նա պատմեց, որ ինքը ոստիկանների գործողություններից տուժել է թե հունիսի 23-ին, երբ նրանց հետապնդումից ընկել ու ոտքն է վնասել եւ հունիսի վեցին՝ բերման ենթարկվելից: Ասաց՝ այդ օրը՝ ձերբակալման ժամանակ, ոստիկանների գործողություններից ձեռքերն էր վնասել:

Նրա խոսքով, ոստիկանությունում հրաժարվել են իրեն դատաբժշկի ուղեգիր տալ. «Փաստաբանս պահանջեց, որ վարչական վարույթում դա արձանագրվի, իրենք հրաժարվեցին արձանագրել, բայց փաստաբանս նշում կատարել է»:

Պարոն Կիվիրյանը ոչ իրավաչափ է համարում ոստիկանների  գործողությունները եւ մտադիր է հակընդդեմ հայց ներկայացնել իրեն վարչական պատասխանատվության ենթարկելու ոստիկանության հայցին:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031