Լրահոս
Օրվա լրահոսը

Էքստրասենս Անի Մաջնունյանին գումարային հարցերի պատճառո՞վ են սպանել

Օգոստոս 06,2015 17:59

Կենսաբույժ Ռաֆիկ Սարգսյանը նախօրեին դաժանորեն սպանված, ATV հեռուստատեսության «Վեցերորդ զգայարան» հաղորդաշարի մասնակից, հիրոմանտ Անի Մաջնունյանի սպանության իր վարկածն ունի:

«Շոկի մեջ եմ նրա սպանության լուրից: Մի քանի վարկած եմ տեսնում՝ խանդը, գործի բերումով՝ գումարային հարցով են իրեն դիմել, ինքը ճիշտ բան է ասել, բացահայտել է, հակառակորդ կողմը իմացել է, որ այդ գաղտնի բացահայտումն Անին է արել, եկել, սպանել են»,- Aravot.am-ին ասաց Ռաֆիկ Սարգսյանը:

Մեր հարցին՝ հնարավո՞ր է՝ սպանողը թուղթ ու գիր էր փնտրում նրա տանը, որովհետեւ ամբողջ տունն իրար էր խառնված, մեր զրուցակիցը վստահեցրեց, որ Անին թուղթ ու գրով չի զբաղվել:

Ռաֆիկ Սարգսյանը Անի Մաջնունյանի հետ ծանոթացել էր դեռեւս չորս տարի առաջ «Արմենիա» հեռուստաընկերության «էքստրասենս project»-ի շրջանակներում:

Ըստ նրա. «Այդ հաղորդաշարի վերջում մնացել էինք երեք հոգի, Անին դուրս մնաց, ես ասացի՝ ճիշտ ըտրություն չեք արել, Անին պետք է լիներ եռյակում: Ես ոչ մի էքստրասենսի հետ մոտիկություն չեմ արել, բացի իրենից: Ինքը մարդասեր, ընկերասեր, մարդկային բարձր հատկանիշներով օժտված մարդ էր»:

Ռաֆիկ Սարգսյանը նեց նաեւ, որ վերջին շրջանում առիթ չեն ունեցել շփվելու:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. henri says:

    Այս որքան դիւրացած է Հայաստանում մարդ սպաննելը։ Լաւ որ ատամներս ոսկեպատուած չեն։

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31