Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀ-ն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը» եզրույթը ամրագրված է ԵԽԽՎ Սարսանգի ջրամբարի մասին զեկույցում

Նոյեմբեր 26,2015 21:03

Այսօր հրապարակվել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) սոցիալական հանձնաժողովի կողմից ընդունված և արդեն ԵԽԽՎ լիագումար նիստի օրակարգում ներառված Սարսանգի ջրամբարի վերաբերյալ հակահայկական բանաձեւի նախագծի տեքստը:

Այն կրում է «Ադրբեջանի սահմանային բնակչությունը միտումնավոր զրկված է ջրից» խորագիրը: Հեղինակը Բոսնիայի և Հերցեգովինայի պատվիրակ Միլիցա Մարկովիչն է: Նախագծում հղում է կատարվում ՄԱԿ-ի համապատասխան կոնվենցիային՝ ընդունված 1992-ին, որտեղ ջրային ռեսուրսների օգտագործման իրավունքը համարվում է մարդու հիմնարար իրավունքներից:

Փաստաթղթում ամրագրված է, որ Վեհաժողովը սահմանում է, որ ջրի հասանելիությունը չի կարող սահմանափակվել սահմաններով, և այն դիտարկվում է որպես կյանքի աղբյուր և ռազմավարական նշանակություն ունի յուրաքանչյուր անդամ երկրի համար:

Բանաձեւի նախագծում կա նաև «Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի օկուպացիա» եզրույթը: Մասնավորապես նշված է. «Վեհաժողովն իր ափսոսանքն է հայտնում, որ Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հարակից այլ շրջանների օկուպացիան համանման շրջակա միջավայրի խնդիր է ստեղծում նաև Դաշտային Ղարաբաղի հովտում ապրող բնակչության համար»:

Փաստաթղթում ներկայացված է, որ Սարսանգի ջրամբարն իբր գտնվում է «Ադրբեջանի այն տարածքներից մեկում, որն օկուպացվել է Հայաստանի կողմից» և դրա՝ ոչ բավարար մակարդակի պահպանությունը վտանգավոր է ողջ տարածաշրջանի համար:

Նախագծում ամրագրված է նաև այն, որ Սարսանգի ջրամբարի ոչ բարենպաստ վիճակը կարող է հանգեցնել տարածաշրջանային խոշոր աղետի, որի արդյունքում կարող են մեծ մարդկային կորուստներ լինել:

Բանաձեւի նախագծի «պահանջներ» բաժնում նշվում է, որ պետք է հայկական զինված ուժերը դուրս բերվեն նշված շրջաններից, անկախ փորձագետներին հնարավորություն տրվի հետազոտել ջրամբարի իրավիճակը, համաշխարհային մակարդակով հետազոտություն իրականացվի Սարսանգի և Մատաղիսի ջրամբարների ոռոգման խողովակներում:

Նաև կոչ է արվում ՀՀ իշխանություններին դադարեցնել ջրային այս ռեսուրսի օգտագործումը որպես քաղաքական ազդեցություն և հակամարտող միայն մեկ կողմի շահերի սպասարկման համար գործիք:

Փաստաթղթում ամրագրված է նաև, որ Վեհաժողովը դատապարտում է հայկական պատվիրակությանը և ՀՀ իշխանություններին զեկույցի պատրաստման ընթացքում զեկուցողի հետ չհամագործակցելու մեջ: Վեհաժողովն այս վերաբերմունքը համարում է անհամատեղելի որպես ԵԽ անդամ երկիր՝ Հայաստանի ստանձնած պարտավորությունների հետ:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Գայանե says:

    Բանաձեւի նախագծի «Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի օկուպացիա» եզրույթը ներկայացնողին պետք է հարցնել. որտեղի՞ց, ընդամենը վերջերս, արհեստականորեն ստեղծված, այդ անհասկանալի ցեղին այդ հողերը, որ մի բան էլ, դեռ մեր կողմից օկուպացվել է… Պատմություն ուսումնասիրեք, չխեղաթյուրված պատմություն…

  2. Աշոտ says:

    Նախ հարկավոր է պարզել,թե ինչպես են ազերիները օկուպացրել Արցախը:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30