Լրահոս
Օրվա լրահոսը

Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ այսօրվա իրողությունների պայմաններում թե՛ մարտահրավերները, թե՛ հնարավորություններն այլ են

Օգոստոս 29,2026 16:27 Share

Շարունակվում են ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի ղեկավար կազմի և արտերկրում դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների տարեկան աշխատաժողովի աշխատանքները։

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդգծել է այս տարվա դեսպանաժողովի ուղերձի կարևորությունը․ Հայաստանի Հանրապետությունը՝ ներառյալ դիվանագիտական ծառայությունը թևակոխում են նոր փուլ։ Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ եթե նախորդ տարվա՝ օգոստոսի 8-ից հետո նույն ձևաչափով կայացած քննարկման հիմնական ուղերձը հաստատված խաղաղության շարունակական ամրապնդման կարևորությունն էր, այսօր խաղաղությունն արդեն իրողություն է։

Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ այսօրվա իրողությունների պայմաններում թե՛ մարտահրավերները, թե՛ հնարավորություններն այլ են, և դրանց համապատասխանաբար հասցեագրման և առավելագույնս իրացման գործում դիվանագիտական ծառայությունը շարունակելու կարևորագույն դեր կատարել՝ կյանքի կոչելով ՀՀ ժողովրդից ստացած նոր՝ ՀՀ անկախության և դիմակայունության հետևողական ամրապնդման առաջադրանքը։

Անդրադարձ է կատարվել նաև նախորդ հինգ տարիների ընթացքում եղած ծանրագույն մարտահրավերներին և դրանց հաղթահարման ճանապարհին համատեղ իրականացված աշխատանքին։

Անդրադառնալով ՀՀ զարգացման և տարածաշրջանային փոխկապակցվածության ցանցին արդյունավետ ինտեգրման նոր հեռանկարներին՝ նախարար Միրզոյանն ընդգծել է, որ ՀՀ-ն այսօր ունի պատմական հնարավորություն, և կառավարությունը հետևողական ջանքեր է գործադրում այս ուղղությամբ նշանակալի արդյունքների ապահովման ուղղությամբ։

Նախարար Միրզոյանը պատասխանել է դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների հարցերին։

Քննարկվել են ինչպես հարևանների հետ հարաբերությունների կարգավորման և զարգացման, այնպես էլ լայն աշխարհագրությամբ գործընկերությունների խորացման, կապերի դիվերսիֆիկացման հարցեր՝ կարևորելով նաև տնտեսական բաղարիչի լիակատար իրացումը։
Անդրադարձ է կատարվել խաղաղության շարունակական ինստիտուցիոնալացմանն ուղղված քայլերին։

Մտքեր են փոխանակվել միջազգային ու տարածաշրջանային զարգացումների, ինչպես նաև բազմակողմ հարթակներում ՀՀ ներգրավածության նոր առաջնահերթությունների շուրջ։

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31