Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին Հովանու Մայր տաճարն ամբողջությամբ ոչնչացվել է․ Հովիկ Ավանեսով

Օգոստոս 29,2026 16:36 Share

Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին Հովանու Մայր տաճարի մուտքի դռները բացառիկ մշակութային և գեղարվեստական արժեք էին ներկայացնում։ Ամբողջովին ձեռքի աշխատանքով, բարձր վարպետությամբ ստեղծված այս եզակի ստեղծագործությունները հայկական հոգևոր արվեստի, ազգային մշակութային ինքնության և ժամանակակից հայ արվեստագետի ստեղծագործական մտքի ամենավառ դրսևորումներից էին։

Դրանց հեղինակը հայտնի նկարիչ և քանդակագործ Ռոբերտ Ասկարյանն է, ում ստեղծած դռները Մայր տաճարին հաղորդում էին առանձնահատուկ գեղարվեստական ու մշակութային նշանակություն։

Դռների յուրաքանչյուր հատված, զարդանախշ և քանդակային լուծում ստեղծվել էր մանրակրկիտ և անհատական աշխատանքով։ Դրանք տաճարի սովորական մուտքի դռներ չէին, այլ արվեստի ինքնուրույն և ամբողջական ստեղծագործություններ՝ իրենց մեջ ամփոփելով հայկական քրիստոնեական մշակույթի խորհրդանիշները, ազգային հիշողությունը և դարավոր գեղարվեստական ավանդույթները։ Այդ իսկ պատճառով դրանց կորուստը պետք է դիտարկել որպես հայկական մշակութային ժառանգությանը հասցված անդառնալի վնաս։

Արբանյակային մշտադիտարկման տվյալները վկայում են, որ Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին Հովանու Մայր տաճարը ամբողջությամբ ոչնչացվել է 2026 թվականի մարտի 3-ից մինչև ապրիլի 2-ն ընկած ժամանակահատվածում։ Տաճարի ոչնչացման հետևանքով անդառնալիորեն կորսվեցին նաև նրա անբաժանելի մասը կազմող գեղարվեստական արժեքները, այդ թվում՝ Ռոբերտ Ասկարյանի ստեղծած բացառիկ մուտքի դռները։

Հովիկ ԱՎԱՆԵՍՈՎ

Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն, «Ազգային» պատմամշակութային ՀԿ փոխնախագահ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31