Լրահոս
Օրվա լրահոսը

Կայացել է Ճարտարապետների և ճարտարագետների համահայկական ընկերակցության «Հայկական պար և հայկական ճարտարապետություն» միջոցառումը

Դեկտեմբեր 11,2015 21:02

Դեկտեմբերի 1-ին ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ տեղի ունեցավ Ճարտարապետների և ճարտարագետների համահայկական ընկերակցության (ՃՃՀԱ) «Հայկական պար և հայկական ճարտարապետություն» միջոցառումը, որի շրջանակներում կայացավ ճարտարապետ Դավիթ Ստեփանյանի «Հայերեն խոսող հուշարձաններ» գրքի շնորհանդեսը:

Գրքի անգլերեն տարբերակը տպագրվել է ՃՃՀԱ-ի և հայերեն տարբերակը՝ «ԿԱՅԹ» արվեստի զարգացման նախաձեռնության աջակցությամբ:

Ժողովածուն նախատեսված է լինել շարունակական և սա առաջին հատորի տպագրությունն է, որը բացի հայկական շրջանակներից, ուղղված է նաև օտարազգի մասնագետներին` նպատակ ունենալով նպաստել հայկական ճարտարապետական ժառանգության մասին իրազեկման բարձրացմանը:

Միջոցառմանը մասնակցում էր ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Վահագն Մելիքյանը:

Ողջույնի խոսքերով հանդես եկան Հայաստանի ճարտարապետների միավորման նախագահ Մկրտիչ Մինասյանը և Ճարտարապետների և ճարտարագետների համահայկական ընկերակցության համանախագահ Գոհար Թութունջյանը:

Ներկայացվեցին անվանի հայ ճարտարապետներ Ռաֆայել Իսրայելյանի, Ջիմ Թորոսյանի, Սարգիս Գուրզադյանի ստեղծագործության վերլուծությունները, եղան բանախոսություններ:

Միջոցառումը շարունակվեց ազգային պարերի բաց դասով, իսկ ամենաակտիվ մասնակիցներին հանձնվեցին նվերներ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031