Լրահոս
Օրվա լրահոսը

Մայրապետյանը ջնջում է 19-րդ դարի Երեւանի պատմությունը. (Տեսանյութ, ֆոտոշարք)

Փետրվար 23,2016 21:12 Share

19-րդ դարի կառույց Պուշկին 4/5  հասցեի տունը, որը պատկանել է Թաիրովներին, շուտով հողին է հավասարեցվելու, տան հետ նաեւ կվերանա գինու հին մառանը:

Պուշկինի 4 եւ հարակից տարածքները կառավարության որոշմամբ գերակա շահ է ճանաչվել, այն ձեռք է բերել «Լոկալ Դեվերլոփերս» շինարարական ընկերության սեփականատեր Սամվել Մայրապետյանը:

Վերջերս  գինեգործները, հնագետներն ու տուրօպերատորներն ահազանգել էին, որ այդ տարածքի հնամյա մառանները հարկավոր է պահպանել, դրան լինելով Երեւանի պատմության մաս, կարող են զբոսաշրջության զարգացման խթան հանդիսանալ, եւ օտարերկրացի զբոսաշրջիկներին մայրաքաղաքում հետաքրքիր ընդունելության վայր:

Ահազանգից հետո ինչ-որ անձինք գիշերով ներս են խուժել Պուշկինի 4/5 հասցեի տան մառանը եւ քանդել մուտքի մի հատված:

IMG_7094 IMG_7115 IMG_7120 IMG_7124-(1) IMG_7152

Տան սեփականատերերը տարեց ամուսիններ են՝ Կիլիկյանները, որոնք ոչ մի կերպ չեն կարող գիշերով  մառան ներխուժածներին բռնացնել: Կիլիկյանը, մառանի եւ այդ հին տների քանդման մասին ասում է՝ «Միայն Էրդողանը կարող է նման բան անել»:

Աշոտ Կիլիկյանը պատմեց, որ նախքան իրենց կողմից տան ձեռք բերումը, այդտեղ հայտնի, ճանաչված հայեր են ապրել, Թաիրովն է նրանց հյուրընկալել, այսինքն, այդ տունը կարող է նաեւ թանգարան լինել:

Թաիրովների տան եւ մառանի պատմությունը տեսանյութերում`

Կիլիկյանների ընտանիքի բարեկամ Կարեն Գրիգորյանը մեզ ներկայացրեց նաեւ 19-րդ դարի մառանի պատմությունը, թե ինչպես են այնտեղ գինի պատրաստել, ի՞նչ է կատարվել մառանում Հայրենական Մեծ պատերազմի տարիներին:

Մանրամասները՝ տեսանյութում

Պուշկինի 4 հասցեի տներն իրարից բաժանվում են կրկին 19 դարում կառուցված դալանով:  Բնակիչներն ասացին, որ դալանի տանիքային մի հատվածը դիտավորյալ վթարային են դարձնում, հարակից տանից ջուր են բաց թողնում, որն անցնում է հոսանքալարերի միջով: Այդպես են վարվում, ըստ բնակիչների, որպեսզի վտանգավոր լինելու պատրվակով քանդեն այն:  Բնակիչները պատմեցին, որ Մայրապետյանին պատկանող շինարարական ընկերությունը Պուշկին փողոցում շինաշխատանքների ժամանակ գինու հին կուժեր եւ կուլաներ են գտել, ու ոչ թե պահպանել են կամ հանձնել մասնագետներին, այլ դեն են նետել:

Ընդհանրապես Պուշկինի 4 հասցեն հարակից տներով, մառաններով ու բակով 19-րդ դարի երեւանցիների կենցաղի, մշակույթի կրողն են: Մասնագետների կարծիքով այս հատվածը անհրաժեշտ է պահպանել, եթե անգամ այն արդեն սեփականացվել է, պետությունը կարող է պարտադրել ներդրողին պահպանել հնությունը եւ այդ հատվածում, որպես մշակութային փոքրիկ  թաղամաս, վերականգնել, որը բազմաթիվ զբոսաշրջիկների այցելության վայր կլինի, եւ վերջապես, կպահպանվի 19-րդ դարի Երեւանի պատմության  մի մասնիկը:

Թե ինչպե՞ս է Մայրապետյանը Աշոտ Կիլիկյանի սեփականության համար փոխհատուցում, ինչպիսի, ըստ Կիլիկյանների, ապօրինությունների է դիմել, կներկայացնենք առաջիկայում:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Карен says:

    Много Уважаемый Арам Абрамяан я живу Очень далеко от родины, Ну когда я вижу как наш город Беспощадно разрушают И все молчат Как будто так и должно быть Таких людей надо судить как предатели родины Разрушают нашу историю Разрушает наш любимый город как будто Турки приехали в город Я обращалась с вас Остановите это безобразие.

  2. Карен says:

    Много уважаемый Арам Абрамян Я пищу у вас издалека, Я не могу молчать когда я вижу как наш город ломают Во время сталина этих людей называли вредителей и Расстреливали Неужели не видите что творится Они разрешат нашу историю Что надо предпринять чтобы остановить этот геноцид Как будто Турки зашли город Жду вашего ответа.

Պատասխանել