Լրահոս
Օրվա լրահոսը

Տաքսիստները կառավարության մոտ ցույց են անում (Տեսանյութ)

Մարտ 03,2016 13:11

Այս պահին կառավարության շենքի դիմաց տաքսու վարորդները բողոքի ցույց են անում: Նրանք կառավարությունից պահանջում են վերացնել տաքսի մեքենա վարելու համար նախատեսված լիցենզիաները:

Taxsi_1

«Ավտովարորդների պաշտպանության լիգայի» նախագահ Տիգրան Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենց պահանջն է՝ այս խնդրով չզբաղվի կապի եւ տրանսպորտի նախարարությունը, այլ ստեղծված հանձնաժողովը թող իրենց հարցերին լուծում տա: Տիգրան Հովհաննիսյանի խոսքերով՝ այս ոլորտում անընդհատ փոփոխություններ են անում դրամաշնորհ ստանալու համար. «Գրանտ են վերցնում ու չգիտես ինչ են անում»:

Մանրամասն՝   տեսանյութում

Դիտարկմանը՝ կապի եւ տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանը վստահեցրել է, որ լիցենզիաների գումարներն արդեն իջեցրել են՝ 17 հազարից դարձնելով 12 հազար, Տիգրան Հովհաննիսյանն ասաց, որ դրան էլ համաձայն չեն:

Մանրամասն՝  տեսանյութում

«Ավտովարորդների պաշտպանության լիգայի» անդամ Պողոս Օղլուկյանն ասաց, որ իրենք պահանջում են ամսական 5000 դրամ վճարել, ստանալ տաքսի վարելու համար թույլտվության կտրոն եւ ավելորդ քաշքշուկներից իրենց ազատեն:

Մանրամասն՝  տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031