Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրիկ Խաչատրյանի որդին «ՏԻՐ»-ում է կրակել սովորել

Մայիս 24,2016 17:41

«Երբ որ գա ժամանակը, նա կգնա ու կծառայի: Բանակի քեֆին Ձեզ կանչելու եմ: Արխային, նա կգնա ու կծառայի»,-խորհրդարանում մի քանի լրագրողների հետ զրույցում ասաց Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը`պատասխանելով իր որդու`Տիգրանի, բանակում ծառայել-չծառայելու մասին հարցին:

Նա վստահեցնում է` իր որդին բանակում չի ծառայել առողջական խնդիրների պատճառով, բայց չի ցանկանում խոսել այն մասին, թե ի՞նչ հիվանդություն ունի որդին: Սուրիկ Խաչատրյանն անկեղծացավ`իր համար այդքան էլ կարեւոր չէ, թե որդին կգնա՞ բանակ, թե՞ ոչ: Ասում է`«կարեւորը տղան սահմաններին ծանոթ է» եւ «զենք բռնել գիտի»: Լրագրողի հարցին`որտեղ է որդին կրակել սովորել, պատասխանեց. «Արա, հո դու գիշերվա երազ չես, կյանքս կերար… Հայաստանում էնքան տիրեր կան, որ կարան գնան, կրակել սովորեն: Տիրում: Արխային, տիրապետում ա, կարևորը գնացել, սահմանները տեսել ա»:

Մանվել Գրիգորյանի հասցեին հնչող հայտարարություններն էլ, ըստ նրա, չեն համապատասխանում իրականությանը: Սուրիկ Խաչատրյանը չի հավատում, որ Մանվել Գրիգորյանը հայհոյի զինվորին կամ թալանով զբաղվի՝ այն էլ Արցախում: «Անիմաստ աղմուկ են բարձրացնում: Մանվելը շատ հայրենասեր մարդ ա: Նա առաջիններից մեկն էր, ով մեկնեց սահման՝ իր շուրջ հավաքելով մի քանի հազար երկրապահների: Նա Արցախի հերոս է: Բա որ հերոսը նա չէ, ո՞վ է: Թող մեկն ու մեկը Մանվել Գրիգորյանի փոխարեն էդ ամեն ինչը կազմակերպեր, գոնե սահմանում հարյուր մարդ տաներ, որ Մանվել Գրիգորյանին կարողանար բան ասեր: Մանվել Գրիգորյանը զինվորներին չի նվաստացրել: Նա ամենադժվարին պահերին բանակի կողքին կանգնած ա եղել, ոնց կարա էդ մարդը զինվորին բան ասի»:

«Ես ինչ իմանամ: Նրանից հարցրեք, երեւի իր ծրագրերն ունի»,- նման համեստ կարծիք էլ Սուրիկ Խաչատրյանը բարձրաձայնեց Սամվել Բաբայանի, նրա Հայաստան վերադարձի եւ բանակին օգտակար լինելու մասին հարցերին:

 

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031