Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկ Խանումյանի կին. «Ամբողջ պատասխանատվությունն ընկնում է Բակո Սահակյանի վրա»

Հունիս 06,2016 15:55

Aravot.am-ը քիչ առաջ կապ հաստատեց ԼՂՀ ԱԺ ընդդիմադիր «Վերածնունդ» խմբակցության ղեկավար, «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանի կնոջ հետ, որը մեր զրույցից րոպեներ առաջ էր այցելել ամուսնուն:

Մեզ հետ զրույցում տիկին Մովսիսյանը տեղեկացրեց, որ Հայկ Խանումյանը շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում: Ամուսնու առողջական վիճակի մասին նա փոխանցեց հետևյալը. «Խմբակային հարձակման պատճառով Հայկ Խանումյանը ստացել է քթի, այտոսկրի և այլն կոտրվածքներ»:

Հիշեցնենք, որ Հայկ Խանումյանը ծեծի էր  ենթարկվել այսօր` Ստեփանակերտի կենտրոնական հրապարակում:

Հարցին` ո՞ւմ են կասկածում Հայկ Խանումյանի ծեծը կազմակերպելու և իրականացնելու մեջ, և արդյոք այն կապ ունի՞  Սամվել Բաբայանի վերադարձի կապակցությամբ երեկ տեղի ունեցած իրադարձություններում  Հայկ Խանումյանի մասնակցության հետ, տիկին Մովսիսյանը պատասխանեց. «Ամբողջ պատասխանատվությունն ընկնում է ԼՂՀ իշխանությունների վրա` ի դեմս Բակո Սահակյանի: Իհարկե, սա երեկվա շարունակությունն է, քանի որ իշխանությունները միայն այսպես` ուժային միջամտությամբ են կարողանում պայքարել»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ Դիանա Մովսիսյանի անձնական էջից:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Եթե Արցախում էլ այսպիսի՛ հանցագործ ծեծեր են տեղի ունենում, ապա ես Սփյուռքին կոչ եմ անում դադարեցնել բոլոր կապերը ԼՂՀ ներկա իշխանությունների հետ,քանի դեռ հանցագործները օրենքի ողջ ուժով պատժված չեն: Այսպիսի կրիմինալ մեթոդներ օգտագործող Արցախին ոչ ոք անկախ չի ցանկանա ճանաչել:

  2. Մեսրոպ Թումանյան says:

    Շատ վաղուցվանից ծեծը դարձել է ՀՀ և Արցախի իշխանությունների կողմից «կիրառվող դաստիարակչական» միջոց: Միակ պատասխանը ծեծողներին ծեծելն է: Երբ Արադարադատություն չկա ժողովուրդը պետք է հաստատի:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930