Լրահոս
Օրվա լրահոսը

Զոհված Գոռի ընտանիքն անօթեւան է. մոտ մեկ տարի առաջ տեղափոխվել էր Կրասնոդար

Փետրվար 06,2017 19:50

Ինչպես հայտնի է, այսօր ժամը 11:00-ի սահմաններում ՊԲ հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 20-ամյա Գոռ Համազասպի Գարեգինյանը:

Գոռը Ախուրյանի տարածաշրջանի Շիրակ գյուղից է: Ինչպես Aravot.am-ին տեղեկացրեց գյուղապետ Խորեն Հարությունյանը, ծնողները մոտ մեկ տարի առաջ  Գոռին բանակ ճանապարհելուց հետո մեկնել են Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի մարզ՝ արտագնա աշխատանքի:

Նրանք, ըստ գյուղապետի, բնակվում են սոցիալապես ծանր պայմաններում, անգամ տուն չունեն, ապրում են տնակում: Մենք հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ են ապրում տնակում, պարզվեց այս գյուղում դեռ կան երկրաշարժից անօթեւան մնացած բազմաթիվ ընտանիքներ: Գոռը տան ավագ որդին է, ունի երկու անչափահաս եղբայրներ: Գյուղապետի ասելով, սպասում են Գոռի ընտանիքի անդամներին, նրանք վաղը կլինեն Հայաստանում:

Լուսանկարում` Շիրակի գյուղապետ Խորեն Հարությունյանը:

Լուսանկարը` «Հետքի»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728