Լրահոս
Օրվա լրահոսը

«Մինամյոտն» աշխարհի «ամենաստրաշնի» զենքն ա, ամեն օր կրակում ա մեր զինվորի վրա». Մանվել Գրիգորյան

Փետրվար 18,2017 17:20

«Սադրանքներին հակազդելու միջոցն ուժեղ բանակն է: Թշնամին պետք է գիտակցի, որ մեր զինվորը պատրաստ է ամեն ինչի. 94 թվին հայհոյում էինք թուրքերին ու բարձրախոսով ասում, որ միայն մեր դիակի վրայով կանցնեն-կհասնեն Հայաստան: Այս գաղափարը պետք է թշնամին իմանա»,-ԵԿՄ համագումարի ավարտին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԵԿՄ նախագահ վերընտրված ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես հակազդել Ադրբեջանի սադրանքներին:

«Աղջիկներն էլ պետք է ուժեղ զինվոր լինեն, այդպես է լինելու, անգամ հատուկ ջոկատայիններ պետք է լինեն: Երկիրը մասսայական պետք է պատրաստ լինի ամեն ինչի»,-կարծիք հայտնեց նա: Մանվել Գրիգորյանը փաստեց, որ պաշտպանական ոլորտում թերություններ ու բացթողումներ կան. «Միշտ պետք է ավելի ժամանակակից բաներ կիրառել: Մենք տեխնիկապես ավելի քիչ ենք թշնամուց, դրա համար մեր առավելությունը պետք է լինի ճկունությունը եւ բանիմացությունը: Ինչքան լավացնես՝ լավացնելու տեղ կա»:

Ապա գեներալ Մանվելը շարունակեց. ««Մինամյոտն» աշխարհի «ամենաստրաշնի» զենքն ա, ամեն օր կրակում ա մեր զինվորի վրա, մեր խրամատի, դիրքի վրա… Դրանից փախնել-թաքնվել չկա: Այսօր խրամատում նորից պետք է խրամատավորվես…բաներ կան, որ ժամանակի հետ պետք է լինեն»:

Մանվել Գրիգորյանը նաեւ համոզմունք հայտնեց, որ բանակից գողացողները խստագույնս պետք է պատժվեն:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728