Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրախորհրդարանի պատգամավոր Էլենի Թեոխարիուսն այցելել է Արցախի խորհրդարան

Փետրվար 19,2017 19:41

Այսօր՝ օրվա երկրորդ կեսին, Արցախի Հանրապետության խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Էլենի Թեոխարիուսին (Կիպրոս) և «Համերաշխության շարժում» քաղաքական կուսակցության կենտրոնական գրասենյակի նախագահ Յանիս Սելինոպուլոսին:

Այս օրերին նրանք գտնվում են Արցախում՝ Սահմանադրության հանրաքվեի ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով:

ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը բարձր է գնահատել Եվրոպական խորհրդարանի պատգամավորի ներկայությունը Արցախի համար անչափ կարևոր իրադարձությանը՝ հույս հայտնելով, որ Սահմանադրության հանրաքվեի մասին երկխոսությունը թույլ կտա առաջ տանել համատեղ քննարկումների օրակարգը:

Ողջունելով խորհրդարանի նախագահին՝ Էլենի Թեոխարիուսը իր տպավորություններն է կիսել այսօրվա այցից առաջնագիծ և նշել, որ տպավորված է զինվորների մոտ տիրող ոգուց: «Այստեղ ես տեսնում եմ բարգավաճում ու առաջընթաց: Եվ հպարտ եմ Ղարաբաղի իշխանությունների համար, քանի որ նրանք ջանք չեն խնայում ժողովրդի կենսամակարդակը բարձրացնելու և պետությունը զարգացնելու համար»,-նշել է Էլենի Թեոխարիուսը:

Խոսելով Արցախի Հանրապետության նոր Սահմանադրության մասին՝ Աշոտ Ղուլյանը նշել է, որ նոր Սահմանադրությամբ առաջնային տեղ է տրվել անվտանգությանը: «Ժողովրդավարությունը և ազատությունը պետք է առաջին հերթին պաշտպանված լինեն»,-ընդգծել է խորհրդարանի ղեկավարը:

«Մարդիկ, ովքեր իրենց կյանքը զոհաբերում են ազատության համար, ամեն ինչ կանեն նաև ժողովրդավարության համար», – արցախցիների կամքի մասին կարծիք է հայտնել ԵԽ պատգամավորը: Հանդիպմանը խոսվել է նաև Կիպրոսի խնդրում վերջերս արձանագրված տեղաշարժերի ու սպասումների մասին:

ԼՂՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՄԱՄՈՒԼԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728