Լրահոս
Օրվա լրահոսը

«47 նախադպրոցական ուսումնական հաստատությունների շենքերում վարձակալությամբ տեղակայված է 106 կազմակերպություն»

Մարտ 16,2017 14:15

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության ցուցակով առաջադրված պատգամավորի թեկնածու Անահիտ Բախշյանը մտահոգված է՝ մի շարք համայնքներում գյուղապետերը փակում են նախադպրոցական հաստատությունները՝ հիմնավորելով, թե ֆինանսական միջոցներ չունեն:

«2010 թվականի Երեւանի զարգացման ծրագրի համաձայն, 47 նախադպրոցական ուսումնական հաստատությունների շենքերում վարձակալությամբ տեղակայված է 106 կազմակերպություն, որոնցից հիսունից ավելին օգտագործում են անհատույց, ում են տվել՝ դժվար չէ ենթադրել, ՀՀԿ-ի կամ իշխանության մտերիմներին: 31-ի գումարները տնօրինում են վարչական շրջանները, տասնչորսի գումարը տրվում է նախադպրոցական հաստատությանը, հինգը անհայտ է՝ ում են տվել»,- այսօր «Տեսակետ» ակումբում ասաց Անահիտ Բախշյանը՝ նշելով, որ 2010-ից այս կողմ ոչինչ չի փոխվել:

Նրա խոսքով, ինքը պատրաստվում էր ավագանու նիստում բարձրաձայնել, որ մանկապարտեզներն այդպես էլ չվերադարձվեցին իրենց տերերին՝ երեխաներին, այն դեպքում, երբ տարեկան ութ հազար երեխա հերթագրվում է: Ըստ տիկին Բախշյանի, տարիներ առաջ նույնիսկ օրենքով ամրագրվեց, դպրոցների ինքնուրույնություն, որի համաձայն պետք է դպրոցների տնօրենները աշխատանքային պայմանագրով հաշվետու լինեին կառավարման խորհրդին, որի կազմում էին լինելու նաեւ աշակերտների ծնողները. «Այս կետը օրենք գնաց 2009-ին ու ամրագրվեց, բայց երկու ամիս հետո օրենքին ստորադաս փաստաթղթով հաստատվեց, որ տնօրենը աշխատանքային պայմանագիր կնքի մարզպետի հետ, ոչ թե կառավարման խորհրդի, իսկ ինչ են հաշվետու լինում մարզպետին՝ դժվար չէ ենթադրել՝ ընտրությունների ժամանակ քանի ձայն ես ապահովելու մեզ համար»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031