Լրահոս
Օրվա լրահոսը

«Վարչապետ ջան, ավանդս տվեք, գոնե գերեզմանի փող անեմ»․ ամասիացի ծերունին՝ Կարեն Կարապետյանին (Տեսանյութ)

Մարտ 26,2017 22:42

Այսօր Ամասիայի բնակիչների հետ հանդիպման ժամանակ 85-ամյա մի ծերունի վարչապետ Կարեն Կարապետյանին ասաց․«Վարչապետ ջան, ավանդս տվեք, գոնե գերեզմանի փող անեմ։ Ես 80 անց մարդ եմ, 31 թվի, 12 հազար ռուբլի է, չեն տալիս, ով որ ինձանից 15 օր մեծ է, 31 թվի ծնված, իրենցը տալիս են։ Ես ինչքա՞ն պիտի կենդանի մնամ, որ ստանամ»։

Վարչապետն ասաց, որ այս հարցը բազում անգամ հնչել է։ «Հայրիկ ջան, նախևառաջ մոտ ժամանակներս ստանալու եք,  կոնկրետ դուք, բայց ավանդների թեման հետևյալն է՝ դուք, իմ ծնողները, իմ բարեկամները ավանդները հանձնել են մի երկրի, որի անունը Սովետ միություն էր։ Էդ երկիրը վերացել է, և էդ փողը օգտագործել է Սովետ միությունը։

Հիմա մենք՝ Հայաստանի կառավարությունը վերցրել ենք մեր վրա պարտականություններ էդ փողը վերադարձնելու, և փողը վերադարձնելու ենք՝ ըստ այդ հնարավորության, որը մենք ունենք, ոչ թե փողը կա, մենք չենք ուզում տանք։ Այդ իսկ պատճառով որոշակի  դասակարգում ենք դրել, թե ոնց ենք վճարելու»,-ասաց Կարեն Կարապետյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031