Լրահոս
Օրվա լրահոսը

Տարոն Մարգարյան. «Եթե բանավեճի իմաստը շոուն է, ապա Երևանը ոչ թե շոուների, այլ սրտացավ և մասնագիտական կառավարման կարիք ունի»

Ապրիլ 25,2017 14:44

«Առավոտի» հարցին՝ ինչո՞ւ է խուսափում Երեւանի ավագանու ընտրություններում իր մրցակիցների հետ բանավեճից՝ Երեւանի քաղաքապետ, ՀՀԿ ավագանու ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանը պատասխանեց. «Եթե բանավեճի իմաստը մեր համաքաղաքացիներին Երևանի զարգացման մեր ծրագրերի և կատարած աշխատանքի հաշվետվության ներկայացումն է, ապա ես նման ձևաչափի կարիք չունեմ մեր բնակիչներին ներկայանալու համար: Դա անում եմ այնպես, ինչպես միշտ եմ արել՝ ուղիղ շփվելով մարդկանց հետ, իրենց խնդիրները լսելով և լուծումներ առաջարկելով: Եթե բանավեճի իմաստը շոուն է, ապա Երևանը ոչ թե շոուների, այլ սրտացավ և մասնագիտական կառավարման կարիք ունի: Այստեղ մեր մրցակիցներին ոչնչով օգնել չեմ կարող»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930