Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀԿ-ի ընդդիմախոսները Չարբախի «փոսից» Ծերեթելի դուրս գալու ճամփան գիտե՞ն»

Մայիս 06,2017 19:51

«Շենգավիթցիները մեծ ձեռքբերումներ ունեն՝ բակերի բարեկարգում, լուսավորություն, աղբահանության կարգավորում»,-Շենգավիթ վարչական շրջանում այսօր՝ Կարմիր բլուրին հարակից տարածքում բնակիչների հետ հանդիպմանն ասաց Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող Հայաստանի հանրապետական կուսակցության քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանը: Նրա բնորոշմամբ՝ չնայած ձեռքբերումներին, իր թիմը շարունակելու է աշխատել Երեւանի համար:

ՀՀԿ ավագանու թեկնածու Արամ Սուքիասյանն էլ բնակիչներին հիշեցրեց, որ տարիներ առաջ Չարբախում խնդիրները շատ էին, իսկ հիմա ճանապարհներն ասֆալտապատված են, աղբահանության հարցը՝ լուծված. «Շաբաթը մեկ միջնադարյան զանգով աղբի մեքենա էր գալիս բակ…այսօր այդպես չէ, այսօր քաղաքակիրթ եւ գրագետ լուծում է տրված: Վստահ եմ, որ չարբախցիները գոհ են աղբահանության ծրագրից»:

Արամ Սուքիասյանը նկատեց՝ ՀՀԿ-ի ընդդիմախոսները քննադատում են իրենց, սակայն հարց է առաջանում՝ նրանցից քանի՞սն են Չարբախում եղել, տեղյա՞կ են խնդիրներից: «Չարբախի փոսից Ծերեթելի դուրս գալու ճամփան գիտե՞ն»,-հարց բարձրացրեց Սուքիասյանը:

ՀՀԿ ավագանու թեկնածու Սմբատ Լպուտյանն էլ իր հերթին հիշեցրեց՝ Չարբախն ունի երեք գրոսմայստեր, բայց կան երկրներ, որոնք անգամ մեկը չունեն:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031