News.am – Թուրքիայի գլխավոր հյուպատոսը Նախիջևանում՝ Ասիփ Քայան, հայտարարել է, որ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» բացումից հետո մտադիր է գալ տարածաշրջան և առաջիններից մեկն օգտվել նոր երթուղուց, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
«Ցավոք, ինձ չհաջողվեց այստեղ տեսնել Զանգեզուրի միջանցքի բացումը։ Բայց երբ այդ միջանցքը բացվի, անկախ նրանից, թե որտեղ կլինեմ, ես կգամ և կլինեմ առաջիններից մեկը, որը կանցնի դրանով, խոսք եմ տալիս ձեզ», – ասել է Քայան լրագրողներին։
Նա հավելել է, որ երթուղու շուտափույթ բացման հույս ունի և այն անվանել է «պատմական իրադարձություն»։


















































