Լրահոս
Օրվա լրահոսը

Ցանկանում եմ, որ Մասիսի երեխաների անունները սերունդները հիշատակեն՝ որպես Եվրոպայի, աշխարհի և օլիմպիական չեմպիոններ. Արթուր Աբրահամ

Մայիս 23,2017 12:16

Մայիսի 22-ին Արարատի մարզի Մասիս քաղաքի Երիտասարդական կենտրոնում տեղի ունեցավ հայ աշխարհահռչակ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի հանդիպումը Երիտասարդական կենտրոնի մասնակիցների և քաղաքի բնակիչների հետ:

Երեխաների հետ զգացմունքներով հագեցած և անմիջական շփումից հետո նա այցելեց Մասիսի առաջին ընտանեկան մարզահամալիրի շինհրապարակ, ծանոթացավ աշխատանքների ընթացքին և մարզական կենտրոնի հնարավորություններին:

«Նախ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այս նախագծերի՝ Երիտասարդական կենտրոնի և Մասիսի առաջին ընտանեկան մարզահամալիրի հեղինակներին՝ ի դեմս Գագիկ Ադիբեկյանի, այսպիսի հրաշալի նախաձեռնությունների համար: Ես տպավորված եմ Մասիսի երիտասարդությամբ, նրանց ակտիվությամբ, քաղաքի կյանքում նրանց ներգրավվածությամբ: Դուք ահռելի աշխատանք եք իրականացնում, և ես ավելի քան վստահ եմ, որ այս մարզահամալիրի կառուցման շնորհիվ Հայաստանի սպորտի պատմության մեջ կունենանք նոր մարզիկներ, նոր անուններ, ովքեր մի շարք հեղինակային մրցումներում ի պատիվ մեր երկրի կբարձրացնեն հայկական դրոշը:

Ցանկանում եմ, որ այսօր այստեղ ներկա և հետագայում մազահամալիրում մարզվող Մասիսի երեխաների անունները սերունդները հիշատակեն՝ որպես Եվրոպայի, աշխարհի և օլիմպիական չեմպիոններ: Սա նրանց մարզական կարիերայի երկար ճանապարհի կարևորագույն սկիզբն է լինելու»,- իր խոսքում նշեց Արթուր Աբրահամը:

Ընտանեկան մարզահամալիրը ներառելու է մինի-ֆուտբոլի և բասկետբոլի բացօթյա երկու մարզահրապարակներ, մանկական հրապարակ, բակային պարապմունքների համար նախատեսված մարզական սարքավորումներով հագեցած գոտի: Նախագծի իրականացման համար նախատեսված ներդրումը կկազմի շուրջ 2 միլիոն ԱՄՆ դոլար:

Նախագծի իրականացումը ենթադրում է երկու փուլ. 2017 թվականի սեպտեմբերին կբացվեն մարզական հրապարակները, իսկ համալիրի ամբողջական շինարարությունը կավարտվի 2018 թվականի հունիսին:

Հիշեցնենք, որ Մասիս քաղաքի առաջին ընտանեկան մարզահամալիրի կառուցման հիմնարկեքի հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել 2017 թվականի մարտի 28-ին:

Մասիսի Զարգացման հիմնադրամի տնօրեն Ստեփան Հովհաննիսյանը բոլոր ներկաների անունից շնորհակալություն հայտնեց լեգենդար բռնցքամարտիկին ժամանակի հատկացման և հետաքրքիր հանդիպման համար՝ նշելով, որ քաղաքի երիտասարդության և բնակիչների համար այս հանդիպումը վառ և անմոռանալի իրադարձություն է: Նա նաև վստահեցրեց, որ նման հանդիպումները կդառնան ավանդույթ և կմոտիվացնեն քաղաքի բնակիչներին:

Մասիսի զարգացման հիմնադրամի գործունեության հիմքում քաղաքի երիտասարդների և բնակիչների ներուժի զարգացումը, նրանց նախաձեռնությունների աջակցությունը և նրանց հնարավորությունների բացահայտման համար պայամանների ապահովումն է:

Մասիսի Երիտասարդական կենտրոնը գործունեություն է ծավալում երեք հիմնական ուղղություններով՝ կրթություն, սոցիալական նախագծեր և կամավորություն: Ներկայումս կենտրոն է այցելում 120 երեխա (մինչև 18 տարեկան):

Նախագծերն իրականացնում են Adibekyan Family Foundation for Advancement-ը (AFFA) և վերջինիս կողմից հիմնադրված Մասիսի զարգացման հիմնադրամը:

Մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031