Լրահոս
Օրվա լրահոսը

«ՍԱՍ» սուպերմարկետի հայտնի ձայնագրության «գործող անձը» Արտակ Սարգսյանի եղբայրն է (Տեսանյութ)

Դեկտեմբեր 09,2017 15:17

«Կոռուպցիայի նկատմամբ լինելու է աներկբա անհանդուրժողականություն: Սա նշանակում է, որ յուրաքանչյուր փաստ դառնալու է քննության առարկա: Իսկ թե քննության արդյունքներով ո՞ւմ պատասխանատվության ենթարկելու ի՞նչ հիմքեր կհայտնաբերվեն, մենք այստեղ գտնվում ենք իրավական մեկ այլ հարթության մեջ, որը պարտավոր ենք ապահովել»,- այսօր, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Սարգսյանը:

Լրագրողները գլխավոր դատախազից հետաքրքրվել էին ընտրական շրջանում աղմուկ հանած «Սաս» սուպերմարկետի ձայնագրությունից, որում աշխատակիցներին հորդորում-պարտադրում էին ձայն տալ ՀՀԿ-ի եւ Արտակ Սարգսյանի օգտին, դպրոցի տնօրենների հայտնի ձայնագրությունից  եւ զիբիլիքսի գործից: «Ձեր կողմից թվարկած և բազում այլ գործեր կարող են լինել, որոնցով որևէ մեկի արարքում հանցակազմի հատկանիշները չհիմնավորվեն»,- ասաց դատախազը`հավելելով, որ «ՍԱՍ»-ի գործը, եթե դատարան չի գնացել, անձը դատի չի տրվել, դա նշանակում է, որ ապացույցները բավարար չեն եղել:
Հարցին՝ հրապարակված ձայնագրությունը հիմք չէ՞ գործ հարուցելու համար, Արթուր Դավթյանը պատասխանեց. «Ձայնագրությունները կարևոր փաստական տվյալ են, բայց ձայնագրության կատարման պայմաններով պայմանավորված ինքը կարող է ապացույց համարվել կամ չհամարվել»:

Արթուր Դավթյանը հաստատեց, որ ձայնագրության մեջ խոսող անձը եղել է «ՍԱՍ» սուպերմարկետների սեփականատեր, ՀՀԿ-ական Արտակ Սարգսյանի եղբայրը: Նա ևս հարցաքննվել է: Դատախազը հստակ չպատասխանեց հարցերին` ի՞նչ է նա ասել հարցաքննության ժամանակ, ինչո՞ւ էր սպառնում մարդկանց: Ասաց. «Վստահ եղեք, եթե մենք հնարավորություն ունենայինք կատարված արարքում որևէ մեկին պատասխանատվության ենթարկել, մի վայրկյան չէինք հապաղի: Որքանով ինձ հայտնի է, ոչ մի չպարզված հանգամանք այդ գործով չի եղել, պարզվել են բոլոր հանգամանքները, որոնք հանցակազմ չեք պարունակել»:

Մանրամասները`տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031