Լրահոս
Օրվա լրահոսը

Տարօրինակն այն է, որ ոչինչ չի արվում հասարակության գոնե սոցիալական անապահով հատվածի վրա թանկացումների ազդեցությունը մեղմելու ուղղությամբ. «Հայոց աշխարհ»

Դեկտեմբեր 12,2017 11:50

Վերջին շրջանի ակտիվ դրսեւորումներից հետո 12-ամսյա գնաճը Հայաստանում ընդհուպ մոտեցել է թիրախային ցուցանիշի ներքին հատվածին։ Նոյեմբերին այն 2,2 տոկոս էր՝ նախատեսված նվազագույն 2,5-ի դիմաց։

Ապրանքային շուկաներում ակնկալվող հավանական թանկացումների ակտիվացման պայմաններում սպասվում է, որ շուտով այն կմտնի թիրախային ցուցանիշների տիրույթ. խոսքը՝ 2,5¬5,5 տոկոսի մասին է։ Կանխատեսվում է, որ դա կարտահայտվի արդեն տարեսկզբից։

Ինչպես սովորաբար լինում է, գնաճային դրսեւորումները առնչվում են հիմնականում սննդամթերքի եւ մեծ մասամբ առաջին անհրաժեշտության ապրանքների շուկաներում։ Պատահական չէ, որ այստեղ միջին գնաճը շատ ավելի բարձր է (հասնում է 5 տոկոսի)։

Ալկոհոլային խմիչքների եւ ծխախոտի արտադրատեսակների թանկացումը մեկ տարվա ընթացքում եղել է 4,2 տոկոս։ Սա այն հիմնական շուկաներից մեկն է, որտեղ գնաճ է սպասվում արդեն տարեսկզբից՝ պայմանավորված այսպես ասած կողմնակի միջամտություններով։

Նման միջամտությունների ազդեցությունը իհարկե չի սահմանափակվի միայն հիշյալ ապրանքներով։ Դաշտը ընդգրկուն է՝ թելադրված ինչպես օրենսդրական փոփոխություններով, այնպես էլ գործընկեր երկրների նկատմամբ ստանձնած պարտավորություններով։

Որ նման եւ բազմաթիվ այլ գործոններով պայմանավորված՝ բնական են գնաճային երեւույթները, օրինաչափ է։ Տարօրինակն այն է, որ ոչինչ չի արվում հասարակության գոնե սոցիալական անապահով հատվածի վրա թանկացումների ազդեցությունը մեղմելու ուղղությամբ։ Չնայած գնաճային ճնշման ակտիվացմանը եւ առաջիկա սպասումներին, այնուհանդերձ կառավարությունը չեզոք կեցվածք է որդեգրել թանկացումների նկատմամբ։ Ընդ որում՝ սոցիալական խմբերին քիչ թե շատ պաշտպանելու առումով։

Ս. ԲԵԳԼԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031