Լրահոս
Օրվա լրահոսը

«Քանի դեռ կռվողներ կան, լուծում միշտ էլ լինելու է»․ Ժիրայր Շալյան

Դեկտեմբեր 15,2017 19:33

Հայերեն թարգմանությամբ լույս է տեսել ռազմական փորձագետ , քաղաքագետ Ժերար Շալյանի «Հուշերիս հուշերը» գիրքը։ Այն հեղինակի դեռևս միակ գիրքն է՝ թարգմանված հայերեն։

«Սա միջազգային գրականություն է և վկայություն՝ հայերի վերջին ժամանակների պատմության մասին։ Մի ժողովրդի մասին, որի կազմում եմ նաև ես »,-այսպես ՆՓԱԿ-ում դեկտեմբերի 15-ին տեղի ունեցած շնորհանդեսի ժամանակ գրքի մասին խոսեց հեղինակը։

Մեզ հետ զրույցում նա ասաց, որ գրքի ուղերձը քաջությունն է, քանի դեռ կռվողներ կան, լուծում միշտ էլ լինելու է․ «Ղարաբաղյան պատերազմի ժամանակ մենք ապացուցեցինք, որ միայն զոհերի ազգ չենք, այլ նաև հաղթողների»։

«Հուշերիս հուշերը» աշխատանքում Շալյանը կարեւորել է մի հարց. ինչպե՞ս է Ցեղասպանությանը վերաբերող պատմությունը Սփյուռքում փոխանցվում սերնդից սերունդ, եւ ինչպես է ինքն ընկալել իր երեցներից փոխանցված պատմությունը։ Գրքի գրման աշխատանքների դժվարությունների հետ կապված գրողն առանձնացրեց զոհի մտածելակերպի վերացման բարդույթը։ Ըստ նրա՝ սա մոռացված է հայերի կողմից՝ մասնավորապես սփյուռքահայերի, որոնք միշտ բողոքում են՝անցյալում եղած դժվարությունների պատճառով։ Գրողն ասում է բոլորին՝ գործեք, ինչպես առաջ էիք անում։

Գրականագետ Հայկ Համբարձումյանը կարծում է, որ գրքում լուծումը տրված է՝ այն ներկայացնելով հերոսական պատումի ձևով․ «Եթե կառուցվածքային տեսանկյունից դիտենք, հեղինակը չի կարող խուսափել ողբից և վերապրումներից, բայց տեքստը այնպես է կառուցված, որ համ ողբն է ներկայացված կամ հերոսությունը»։

Գրքի հրատարակման աշխատանքներով զբաղվող «Անտարես»- հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանի խոսքերով, երբ պատվերը ստացան՝ հաճույքով հանձն է առել գրքի տպագրման տարածման և վաճառքի պատրաստակամությունը, թեև մինչ այդ Շալյանի անունը Լևոն Տեր-Պետրոսյանից էր լսել միայն։ «Հայաստանցի հրատարակիչ բոբիկ լինելու մասին է խոսքը․ չգիտեի, որ Շալյանը նաև գեղարվեստական գործեր է գրում, կարծում էի ՝ սա մասնագիտական գրականության մասին է։ Երբ որ ասում ենք գեղարվեստական, գիտենք, որ գեղարվեստականը Հայաստանում չի վաճառվում։ Հայաստանցիները միջինում տարին 48 գեղարվեստական գիրք են գնում: Իհարկե, մենք կաջակցենք, կկազմակերպենք վաճառքը, որպեսզի ամեն մի հետաքրքրված ընթերցողի սեղանին լինի այն»։

Գրքի մասին կարծիքը հայտնելու հարցում Արմեն Մարտիրոսյանը կրկին «բոբիկ» է․ «Անտարես»-ի հրատարակած գրքերի մասին կարծիք չի հայտնել և չի հայտնի, սակայն վախ կա, որ երբ ցեղասպանության թեման արծարծվում է հարյուր տարի անց, բաց ենք թողնում մի կարևոր դաս՝ ինչ եղել է 100 տարի առաջ կրկնվում է այլ զենքեր կիրառելով։ «Անդրադառնալով այս թեմային դասի պահը բաց ենք թողնում՝ ինչ անենք, որ վաղը՝ 102-րդ տարում, էթնոսին բնօրրանից դուրս մղելը, որը մենք այժմ արտագաղթ ենք ասում, չկրկնվի։ Դրա մասին չի բարձրաձայնվում և այն դեռ մնում է ասպարեզում»,- իր խոսքում նշեց Մարտիրոսյանը։

Կարինե ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031