Լրահոս
Օրվա լրահոսը

«Ճվճըվ Արոյի» ավագ որդին՝ «Սերժուլիկը», հայտնաբերվեց Երևանի հյուրանոցներից մեկում (Տեսանյութ)

Հունվար 10,2018 20:40

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները հայտնաբերել են հետախուզման մեջ գտնվող «Սերժուլիկ» մականվամբ Սերժ Վարդանյանին, ով «Ճվճըվ Արոյի» ավագ որդին է։

Նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարել Արաբկիրի Ոստիկանությունը։

Հիշեցնենք, որ 2017 թվականի նոյեմբերի 26-ին «Աֆրիկյաններ» ռեստորանային համալիրում մի խումբ երիտասարդներ անհարգալից վերաբերմունք էին դրսևորել ռեստորանում գտնվող հաճախորդների նկատմամբ և բռնություն կիրառել, ինչպես նաև հայհոյել մատուցողին։ Իսկ ավելի վաղ Ս. Վարդանյանի մասնակցությամբ նաև կողոպուտի դեպք էր տեղի ունեցել։

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031