Լրահոս
Օրվա լրահոսը

Շարմազանովը՝ ավագանու նիստերի դահլիճ լրագրողների մուտքն արգելելու մասին. «Եթե իրենք գնան ԱԺ ճանապարհով, շատ արդյունավետ կլինի»

Փետրվար 21,2018 23:30

Այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողները ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովից հետաքրքրվեցին Երեւանի քաղաքապետարանի ավագանու նիստն, այսպես ասած՝ փակ անցկացնելու մտադրության մասին:

Հիշեցնենք, որ քաղաքապետը մտադիր է դահլիճ մուտքը լրագրողների համար արգելել, սակայն նիստը առցանց հետեւելու հնարավորություն կտրվի: Մինչ այս էլ արդեն որոշել են, որ նաեւ նոր վարչապետի ընտրությունից հետո կառավարության նիստերին հետեւելն էլ լրագրողների համար սահմանափակում կլինի:

Այս առնչությամբ Շարմազանովն ասաց. «Ազգային Ժողովում էլ է այդպես: Վա՞տ ա Ազգային Ժողովում: Ինչ խնդիր կա, Ազգային ժողովում դուք խնդիր տեսնո՞ւմ եք մեր աշխատանքի հետ կապված: Առաջին տասնհինգ րոպեները գալիս եք դահլիճից նկարում եք, հետո գնում ենք էնտեղ կուլտուրական աշխատում եք: Ուղիղ հեռարձակվում է, լրագրողի խնդիրը ո՞րն է: Լրագրողի խնդիրն այն է, որպեսզի ինֆորմացիան փոխանցի հանրությանը: Ուղիղ հեռարձակվում է, դրանից հետո ձեր իրավունքն է՝ որ քաղաքական գործչի հետ ինչպիսի հարցազրույց անեք:

Այնպես չէ, որ մեր ժողովրդի՝ ինֆորմացիա ստանալու իրավունքը սահմանափակվում է: Ես խոսում եմ ԱԺ օրինակով, չգիտեմ Երեւանի քաղաքապետարանում ինչ որոշում են կայացնելու, ինչ որոշման կհանգեն: Բայց եթե իրենք որոշում են Ազգային Ժողովի ճանապարհով գնալ, շատ արդյունավետ է: Ես առ այսօր որեւէ լրագրողից չեմ լսել, որ ուղիղ հեռարձակումը ԱԺ նիստերի որեւէ խնդիր կամ դիսկոմֆորտ է առաջացրել որեւէ լրագրողի: Հակառակը, լրագրողները միջանցքներում էլ, աշխատասենյակներում էլ հարցազրույցներ վերցնում: Ես խնդիր չեմ տեսնում»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. manvel says:

    տիայր Շարմազանով՝ իսկ դուք Հայաստանում որևէ խնդիր տեսնում եք?

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728