Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՏԵ ՏԻ

Հունիս 11,1998 00:00
Aram Abrahamyan

Անկախ մեր ավագ գործընկեր Զորի Բալայանի զգուշացումներից, վերջին շաբաթներին տագնապալի լուրեր ստանալով Արցախից, ամեն անգամ մտածում ենք՝ տպագրե՞լ դրանք, թե՞ ոչ: Բայց եկեք վերջապես պարզենք՝ ինչն է մեզ համար ավելի վտանգավոր եւ ձեռնտու թշնամուն՝ անե՞լ այն, ինչ անում է ԼՂՀ ներկայիս պաշտպանության նախարարը, թե՞ գրել դրա մասին: Գուցե ենթադրվում է, որ մեր հակառակորդներն այնքա՞ն են «օղտին անջուկումը քոն իլլյած», որ չեն հասկանում, թե ինչ է կատարվում Ղարաբաղում, եւ նրանց լրատվության միակ աղբյուրը հայաստանյան թերթերն են: Ինչի՞ համար է մեր ժողովուրդն ազատագրել հողը. որ հանգիստ, ազատ ու խաղաղ ապրի՞ այնտեղ, թե՞, որ զինադադարից չորս տարի հետո, մարտի դաշտում կորցնելով իր լավագույն զավակներին, հիմա էլ ապրի կարիքի ու չքավորության մեջ, վախենալով, ի տարբերություն հայաստանցիների, դրա մասին բարձրաձայն խոսել:

Ռազմական գաղտնի՞ք է մարդկանց չքավորությունը եւ նրանց ճնշվածությունը: Կամ մեր թշնամիները չգիտե՞ն, օրինակ, որ ղարաբաղյան պաշտոնյաներից եւ պատգամավորներից ոմանք թմրամոլ են: Համառորեն կոծկելով ճշմարտությունը, մենք ազգանվեր գո՞րծ ենք անում, ուժեղացնում ենք մեր եւ ղարաբաղյան պետականությո՞ւնը, թե՞ պարզապես հովանավորում ենք ոչ մի հակակշիռ /ազատ մամուլ, կուսակցություններ, հասարակական կազմակերպություններ/ չունեցող իշխանավորներին:

Նույն ներքաղաքական ճգնաճամը ԼՂՀ-ում ի՞նչ պատճառով է ծագել: Իմ կարծիքով, շատ պարզ: Սամվել Բաբայանը, որն, անշուշտ, խիզախ մարտիկ է եւ տաղանդավոր հրամանատար, որոշել է, որ Ղարաբաղը ինքը պետք է ղեկավարի՝ լրիվ եւ ամբողջությամբ: Եթե չափազանցված ամբիցիաները եւ ինքնամոռաց իշխանատենչությունը ուտվում եւ մարսվում են Հայաստանում, ապա նույն գործելակերպը Ղարաբաղում, որտեղ անվտանգության խնդիրները վերջնականապես լուծված չեն, պետք է մտահոգի բոլորին: Պարզապես դրա մասին, չգիտես ինչու, ոչ ոք չի խոսում: Վախենում են, երեւի, ոչ հայրենասեր կամ ոչ «ղարաբաղասեր» երեւան:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930