Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ւմ կենսակերպն է հաղթել

Հունիս 23,1998 14:30

Երեկ մեր հարեւանների մոտ մեծ համաժողովրդական տոն էր: Ֆրանսիայում ֆուտբոլի առաջնության հերթական խաղում Իրանի հավաքականը 2:1 հաշվով հաղթանակ տարավ ԱՄՆ-ի հավաքականի նկատմամբ: Այդ իրադարձությունը իրանցիների եւ որոշ չափով նաեւ ամերիկացիների համար դուրս է գալիս զուտ սպորտային իրադարձության շրջանակներից, հաշվի առնելով այդ երկրների միջեւ առկա լարված հարաբերությունները: Հատկապես իրանցիները խնդիր ունեին ապացուցելու իրենց կենսակերպի, իրենց գաղափարախոսության առավելությունները: Չեմ էլ ուզում պատկերացնել, թե ինչ էր սպասում իրանցի ֆուտբոլիստներին եւ մարզիչներին, եթե նրանք ամերիկացիներին չհաղթեին:

Սակայն այդ հաղթանակի մեջ մի մեծ խորհուրդ կա: Ամերիկացիների հետ հաջողվեց մրցել եւ հաղթել միայն այն ժամանակ, երբ Իրանում թույլատրվեց արեւմտյան եւ, ըստ որոշ հոգեւորականների, Շարիաթի օրենքներին հակասող սպորտաձեւը, որին երկրպագելու իրավունքն անգամ արմատականների կողմից կասկածի տակ էր դրվում: Այսօր իրանցի կանայք եւ տղամարդիկ ոչ միայն երկրպագում են իրենց թիմին Ֆրանսիայում, այլեւ հաղթանակի լուրը լսելուց հետո անցած գիշեր ողողել էին Թեհրանի փողոցները՝ այդ երկրի համար ազատամտության բացառիկ դրսեւորում: Այլ կերպ ասած, դեռ հարց է, թե ում կենսակերպն է հաղթել: Կասկածից վեր է միայն, որ մենք կարող ենք մրցել եւ հաղթել Արեւմուտքին՝ միայն ընդունելով իրենց խաղի կանոնները:
Ա. Ա.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930