Լրահոս
Օրվա լրահոսը

ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔՆԵՐ ԶԼՄ-ՆԵՐԻՆ, ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ ՆՈՐԱՊՍԱԿՆԵՐԻՆ

Հուլիս 04,1998 21:24

 

Երեւանից Ստեփանակերտ ժամանած բազմաթիվ լրագրողներ մասնակիցը կամ ականատեսը կլինեն մի շարք իրադարձությունների։
ԼՂՀ մայրաքաղաքում այսօր նշվում է «ԼՂ Հանրապետություն» թերթի 75-ամյակը եւ Ազգային հեռուստատեսության 10-ամյակը։ Հրավիրվել է Ղարաբաղի լրագրողների համագումար, որի որոշմամբ կստեղծվի ոչ պաշտոնական լրագրողների կազմակերպություն՝ Երեւանի մամուլի ակումբի հետ համագործակցության հեռանկարով։

Տեղի կունենա նաեւ հարսանիք, Մարտական խաչի շքանշանակիր, գնդապետ Սամվել Կարապետյանի երկրորդ ամուսնությունը 16-ամյա մի օրիորդի հետ, որին գնդապետը փախցրել էր։ Հիշեցնենք, որ ԼՂՀ նախագահն ու վարչապետը գտնվում են Երեւանում։ Մոտ օրերս, ի դեպ, Արկադի Ղուկասյանի երկրորդ երեխան է ծնվելու (երկրորդ ամուսնությունից՝ առաջինը)։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031