Լրահոս
Օրվա լրահոսը

ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՀՀՇ-ՈՒՄ

Հուլիս 28,1998 00:00

ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՀՀՇ-ՈՒՄ Հուլիսի 25-ին ՀՀՇ վարչության շենք է այցելել Հանրապետության նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը։ Ականատեսները վկայում են, որ նա եղել է աշխարհիկ զգեստներով, ասենք՝ ջինսե շորերով, եւ որոշակի փոփոխություն էլ նկատելի է նրա սանրվածքում։ Իսկ թե ինչու էր Տեր-Պետրոսյանը գնացել ՀՀՇ՝ «Առավոտի» թղթակցությունը կարող եք կարդալ վաղվա համարում։ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԱՐԺԵՔԱՎՈՐ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ Հայտնի լեզվաբան եւ հայագետ պրոֆեսոր Վարագ Առաքելյանը գամված է անկողնուն: Ապաքինվելու համար միջոցներ չունենալը ստիպեց 88-ամյա գիտնականին օգնության խնդրանքով դիմել Ազգային ակադեմիայի նախագահ Ֆադեյ Սարգսյանին: Վերջինս պրն Առաքելյանին 6 հազար դրամ օգնություն ուղարկեց: Նման օգնությունից վիրավորված պրոֆեսորը հրաժարվեց վերցնել գումարը: Նրա առողջական վիճակը շարունակում է վատանալ: «ՎԵՐԵՎՆԵՐԻՑ» ՀՐԱՀԱՆԳ ՉԿԱՐ ԱԺ նախագահ Խոսրով Հարությունյանն իր մոտ է հրավիրել ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Հովհաննես Իգիթյանին եւ նրան առաջարկել է հրաժարական տալ: Զրույցի ժամանակ բարձր գնահատելով վերջինիս աշխատանքը, ԱԺ նախագահն իր առաջարկը բացատրել է «վերեւների կամքով»: Ժամանակ անց հանդիպելով նախագահ Ռոբերտ Քոչարյանին, պրն Իգիթյանը հավաստիացել է, որ նախագահը, համենայնդեպս, երբեք որեւէ ձեւով նման կամք չի արտահայտել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել