Լրահոս
Օրվա լրահոսը

ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ ՄԻ ՇԱՐՔԱՅԻՆ ԳԵՆԵՐԱԼԻ ՀԵՏ

Սեպտեմբեր 10,1998 00:00
lurer

«Իսկ ո՞վ եք Դուք, Մուրադ Պետրոսյան»,- նախագահի հարցը երկրորդելով՝ հետաքրքրվեց «Առավոտի» թղթակիցը։ «Ստարատսյա կլինեմ ճիշտ պատասխանել՝ համ էլ սկրոմնըստի սահմաններում մնալ»,- պատասխանեց ԼՂՀ ԱԺ պետական շինարարության, անվտանգության եւ պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահ Մուրադ Պետրոսյանը եւ ավելացրեց. «Վնեշնի պալիտիկայում ես ինձ եմ համարում ամենալավն ու ընդունակը՝ ում տեսել եմ կյանքումս, բայց օբշի ստրատեգիչեսկի պրակտիկան կյանքում Սամվել Բաբայանն ավելի լավ ա տեսնում ու խոդերը հաշվարկում»։’

Շարքային գեներալի հետ հարցազրույցը՝ 4-րդ էջում։

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԽԱԽՏՈ՞ՒՄ Է ՕՐԵՆՔԸ

Սեպտեմբերի 9-ին ՀՀ ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի հանձնաժողովն ընդունել է հայտարարություն, ուր ասված է. համաձայն «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի, կառավարությունը պետք է մինչեւ սույն թվականի օգոստոսի 10-ը Ազգային ժողով ներկայացներ տեղեկատվություն պետական բյուջեի կատարման ընթացքի վերաբերյալ։ «Սակայն,- նշում է հանձնաժողովը,- կոպտորեն խախտելով օրենքի պահանջը, կառավարությունն առ այսօր չի ներկայացրել վերոնշյալ տեղեկատվությունը, որով զրկել է Ազգային ժողովի պատգամավորներին կառավարության գործունեությունը վերահսկելու սահմանադրական իրավունքից»։

Հայտարարության մեկնաբանությունը՝ 2 էջում։

ՀԱՐԿԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Շաբաթ եւ կիրակի օրերին «Հրազդան» տոնավաճառի առեւտրականները տրտնջում էին, որ մարզադաշտի տնօրեն Աշոտ Աղաբաբյանը իրենց 50-ական տոմս է պարտադրել՝ յուրաքանչյուրը 1000 դրամ արժեքով: Տոմսերը նախատեսված են «Արարատ-73- Էստրադային աստղեր» շոու-խաղը դիտելու համար: Փաստորեն, այս ամիս վաճառականների հարկը ավելացվել է 100-ական դոլարով:

ՏՈՒԳԱՆԱՅԻՆ ՓՈԽԱՐԺԵՔԸ

Մի քանի օր առաջ ՀՀ ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանը պնդում էր, թե մեզ մոտ կուրսի բարձրացումը սպեկուլյատիվ բնույթ ունի, եւ իրենք սահմանել են տուգանային կուրս 519 դրամի չափով: Երեկ ժամը 17-ի սահմաններում դոլարի կուրսը հասավ 518 դրամի: Մոտավորապես նույն ժամին պրն Սարգսյանը ինչ-որ տեղից վերադառնում էր աշխատավայր եւ ավելի քան մտահոգ էր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930