Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԺԲԱԽՏ ՊԱՏԱՀԱ՞Ր, ԹԵ՞…

Հոկտեմբեր 29,1998 00:00
lurer

Հոկտեմբերի 25-ի լույս 26-ի գիշերը, ջազի միջազգային փառատոնից հետո «Պապլավոկ» սրճարանի կողքի լճակում մի տղամարդ էր զոհվել։ Ասում են, թե նա երաժշտագետ Ռոբերտ Աթայանի թոռն էր։ Մահվան պատճառների վերաբերյալ էլ վարկածները տարբեր են՝ սրտային անբավարարություն, էլեկտրական հոսանք եւ այլն։ Ասում են նաեւ, որ այդ պահին սրճարանում են եղել վարչապետ Արմեն Դարբինյանը եւ այլ բարձրաստիճաններ։ Պատահարի մասին հետագա օրերին որեւէ հաղորդագրություն չեղավ։ «Առավոտը» երեկ փորձեց մանրամասներ պարզել ՆԳ եւ ԱԱ նախարարության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից: Մեզ պատասխանեցին, թե ոչինչ ասել չեն կարող, քանի որ այս դեպքի քննությունը դատախազության վարույթում է։ Իսկ վերջինիս քննչական բաժնի պետն էլ խոստացավ պարզաբանումներն այսօր ներկայացնել։

ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ ԵՆ ԳՆԵՐԸ

Ստեփանակերտի քաղաքապետ Կարեն Բաբայանի որոշմամբ՝ նոյեմբերի 1-ից արգելվում է ԼՂՀ մայրաքաղաքում խոզի մսի 1 կգ-ը 1000 դրամից ավելի գնով վաճառել (այժմ այն 1300 դրամ է)։ Իսկ տավարի մսի արժեքը 700 դրամից չպիտի անցնի (այժմ 1 կգ-ը 800 դրամ է)։

ՓՈՍ ՓՈՐՈՂԸ

Նախագահի՝ հոկտեմբերի 27-ի հրամանագրով Սիրիայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան նշանակված Լեւոն Սարգսյանը Սերժ Սարգսյանի եղբայրն է։ Նշենք, որ մինչ այս նշանակումը Լեւոն Սարգսյանը 3-4 տարի պաշտոնավարում էր Հալեպում՝ որպես գլխավոր հյուպատոս։ Դիվանագիտական շրջանակներում պտտվող ասեկոսեների համաձայն՝ Լեւոն Սարգսյանն այդ ընթացքում նաեւ 1993-ից Սիրիայում Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Դավիթ Հովհաննիսյանի «տակն էր փորում»: Ինչպես տեսնում ենք՝ բավական հաջող։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031