Լրահոս
Օրվա լրահոսը

ՓՇԱԼԱՐԵՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

Նոյեմբեր 11,1998 00:00
lurer

1998 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին պետբյուջեի կատարողականի «գրանտներ» տողում վիճակը հետեւյալն է. նախատեսված էր ստանալ 21 մլրդ 317 մլն դրամ, մինչդեռ հոկտեմբերի վերջի դրությամբ ստացվել է ընդամենը 2 մլրդ 415 մլն դրամ։ Այսինքն՝ տոկոսային ցուցանիշը 11,33-ն է։ Նախատեսված գրանտների մի մասը պետք է ունենար ապրանքային տեսք։ Ճապոնիայից, ասենք, սպասվում էին փշալարեր։ Հավանաբար, կառավարությունը մեկուսացնելու համար: Ինչպես նաեւ պարարտանյութեր ու «Միցուբիշի» մակնիշի մեքենաներ, որոնք չեն կարողանում վաճառել ու ամեն օր երեկոյան գովազդում են հեռուստատեսությամբ։

ՍԵՊՈՒՀ ԹԱՇՃՅԱՆՆ ՈՒԶՈՒՄ ԷՐ ՍՆԱՆԿԱՑՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ

Հրազդանի ՊՇԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի նախագծային վերանայված փաստաթղթերը 1994 թ. կատարել է Ռոստովի «Էներգանախագիծ» ինստիտուտը։ Նույն տարվա օգոստոսին դրանց մի մասը 12 տոննա ընդհանուր քաշով ուղարկվել է Հրազդան։ Այդ մասին իմանալով, ՀՀ պետնախարար Սեպուհ Թաշճյանը պահանջել է փաստաթղթերը ֆաքսով ուղարկել իրեն։

ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՆՈ՞ՒՅՆՊԵՍ ԾԱՌԱՅՈՒՄ Է ՄՈՒԹ ՈՒԺԵՐԻՆ

Անդրադառնալով Բարձրաշենի թռչնաբուծարանի հարցով իր անվան շուրջ առաջացած աղմուկին, Պարույր Հայրիկյանը խորհրդարանում հայտարարեց, թե «Առավոտը» կամ ծառայում է այդ հարցում շահագրգիռ դիրքորոշում ունեցող ուժերին, կամ էլ ներքաշվել է նրանց խաղի մեջ։ Ավելորդ չենք համարում նշել, որ Պարույր Հայրիկյանը չէր հրավիրվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նոր նախագահ Լյուցիուս Վիլդհաբըրի երդման արարողությանը, թեպետ նա ՀՀ նախագահին առընթեր Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահն է։ Պետք է ենթադրել, որ ԵԽ-ում եւս ծառայում են Հայրիկյանին վարկաբեկելու գործին լծված մութ ուժերին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30