Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ԶԱՎԱԿԻ ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆԸ

Նոյեմբեր 26,1998 00:00
lurer

Արդյունաբերության եւ առեւտրի նոր նախարարին «Առավոտը» խնդրեց մեկնաբանել իր նշանակման վերաբերյալ այլեւայլ ենթադրությունները, թե դա եղել է Վազգեն Սարգսյանի կամ Վահան Շիրխանյանի, մոսկվահայ գործարարների կամ հատկապես Սենիկ Գեւորգյանի միջամտությամբ։ Նախարարը նախընտրեց վերջից սկսել. «Մեր ազգանունների զուգադիպությունը պատահական է։ Սենիկ Գեւորգյանին շատ հարգում եմ, բայց իրար ընդհանրապես չենք ճանաչում։ Ռուսաստանի գործարարների կամ քաղաքական ուժերի ազդեցություն պարզապես չի կարող լինել։ Իսկ եթե ընդհանրապես հետաքրքրություն կա, թե ես ինձնից ինչ եմ ներկայացնում՝ ես Հայկ Գեւորգի Գեւորգյանն եմ, հայ ժողովրդի զավակը»։

ՈՉ ԸՆՏՐԱԿԱՆ ԱՐՏԱՀԵՐԹ

Թեպետ նախապես հաղորդվել էր, որ «Երկրապահ» պատգամավորական խումբը մտադիր է նոյեմբերի 30-ին արտահերթ նիստով լուծել ընտրական օրենսգրքի հարցը, սակայն երկրապահները դեռեւս այդ փաստաթուղթը երկրորդ ընթերցման չեն ներկայացնի։ Դրանով հանդերձ, նոյեմբերի 30-ին տեղի կունենա ԱԺ արտահերթ նիստ՝ էլի «Երկրապահի» ստորագրություններով հրավիրված։ Նրանք մտադիր են օրակարգ մտցնել 32 հարց։ Դրանք այն օրինագծերն են, որոնք տարբեր եռօրյաներում օրակարգում ընդգրկվելով հանդերձ, քննարկման նյութ չեն դարձել։

ՈՎ ՉԱՇԽԱՏԻ, ՆԱ…

Պարզվում է, որ 1996-ի սեպտեմբերից մինչեւ 1998-ի փետրվարը խորհրդարանի աշխատանքները բոյկոտած Շավարշ Քոչարյանը, Սեյրան Ավագյանը եւ այլք ավելի վաղ էին այդ շրջանի համար իրենց աշխատավարձերը ստացել։ Եվ Արշակ Սադոյանի բարկությունը թերեւս նաեւ իր՝ անտեսված լինելու հանգամանքով էր պայմանավորված։ Ընդ որում, ԱԺ նիստերին չմասնակցող այլ պատգամավորները 1000 դոլարին համարժեք դրամ են ստացել՝ ե՛ւ աշխատավարձ, ե՛ւ արձակուրդային, ե՛ւ պարգեւավճար։ Հիշեցնենք, որ Սադոյանին վերջին երկուսը չեն վճարել՝ միայն 700 դոլար։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30