Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՈԼՈՐԸ ԳԱՌՆՈՒԿՆԵՐ ԵՆ

Նոյեմբեր 26,1998 00:00
lurer

ԱԺ-ում թե՛ նիստերի ընթացքում, թե՛ առհասարակ եւ թե՛ կառավարությանը հարցեր տալու ժամանակ դահլիճում թեթեւ աղմուկ է. պատգամավոր մարդիկ են՝ իրար ասելիք ունեն։ Սակայն, հետաքրքիր է, երբ հարցերից մեկին պատասխանելու համար իր ծանր տեղից վեր կացավ ու դեպի ամբիոն ուղղվեց ՀՀ ՆԳ եւ ԱԱ նախարար Սերժ Սարգսյանը, դահլիճում քար լռություն տիրեց։ Սա վախի՞, կասկածամտությա՞ն, թե՞ հարգանքի նշան է համարում պրն Սարգսյանը․

– Դա ինձնից կախված չէ։ Դա ընդունում են որպես մարդու խոսք, որ բավական ինֆորմացված է՛։ Այլ դրսեւորում չեմ նկատել։ Եվ դա նորմալ է։

ՄԱՆՐԻԿՅԱՆԻ ՄԱՍԻՆ ԵՎ ՆՐԱ ՇՈՒՐՋ

ՀՀ առողջապահության նախարար Հայկ Նիկողոսյանից փորձեցի ճշտել, տեղյա՞կ է «Առավոտի» երեկվա համարում տպագրված «Մանրիկյան, բայց մեծ ախորժակով» հոդվածի բովանդակությանը։

– Ազգային ժողով գալուց ընդամենը կես ժամ առաջ եմ տեսել նյութը։ Շատ մակերեսորեն։ Միայն բովանդակությանը շատ հպանցիկ կարողացա ծանոթանալ։ Թերթը լուրջ մեղադրանքներ է ներկայացնում։ Բայց, կարծում եմ, դրա համար լուրջ մեղադրանքներ են պետք։ Կցանկանայի ժամանակ ունենալ՝ այդ հարցով զբաղվելու եւ ձեզ պատասխանելու համար։

– Դուք ձեր աշխատակիցների գործունեությունը չե՞ք վերահսկում եւ մինչեւ թերթի «ձեռքն» ընկնելը նման փաստերին տեղյա՞կ չեք։

– Կարող եմ ասել, որ ես նոր եմ նշանակվել նախարար։ Վերահսկողություն լինելու է կրկնակի, եռակի։

– Իսկ կոնկրետ Մանրիկյանի դեպքին ե՞րբ կանդրադառնաք։

– Ես նյութը կքննարկեմ եւ կպատասխանեմ։

ԲԱՐՈ՛Վ ՎԱՅԵԼԵՍ

Երեկ ՀՀ տարածքային կառավարման եւ օպերատիվ հարցերի, քաղաքաշինության նախարարներ Դավիթ Զադոյանն ու Ֆելիքս Փիրումյանը՝ համալրելով երկրապահ եւ այս խմբակցությանը հարող պատգամավորների կուռ շարքերը, այդ թվում նաեւ գործարար Անդրանիկ Մանուկյանը, շտապում էին րոպե առաջ իրենց շնորհավորանքներն ու հարգանքների հավաստիքը մատուցել ՀՀ հարկային տեսչության նոր պետ Սմբատ Այվազյանին։ Վերջինս իմ մի շարք հարցումների պատասխանն առայժմ չուներ։ Իր նոր պաշտոնում կողմնորոշվելու համար նրան հարկավոր կլինի 1 շաբաթ աշխատել Արտաշես Թումանյանի հետ։ Լ. Ա.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30